Արիլենա Արա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արա Արիլենաից)
Արիլենա Արա
Բնօրինակ անունալբ․՝ Arilena Ara
Նաև հայտնի է որպեսArilena
Ծնվել էհուլիսի 17, 1998(1998-07-17) (25 տարեկան) կամ հուլիսի 17, 1996(1996-07-17) (27 տարեկան)
Շկոդեր, Ալբանիա
Երկիր Ալբանիա
Ժանրերփոփ, պարային երաժշտություն և ռիթմ էնդ բլյուզ
Մասնագիտություներգչուհի և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
Կայքarilenaara.com
 Arilena Ara Վիքիպահեստում

Արիլենա Արա (հուլիսի 17, 1998(1998-07-17) կամ հուլիսի 17, 1996(1996-07-17), Շկոդեր, Ալբանիա, հայտնի է իր Արիլենա կեղծանվամբ), ալբանացի երգչուհի։ Ալբանիայի X Factor-ի երկրորդ եթերաշրջանի հաղթողն է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիլենա Արան ծնվել է Շկոդեր քաղաքում։ Նա առաջին անգամ մասնակցել է Gjeniu i Vogël («Փոքրիկ հանճար») մրցույթին։ Այն փոքրիկ տաղանդների մրցույթ էր, որտեղ նա զբաղեցրեց երրորդ տեղը։

Հոր մահից հետո մասնակցել է Ալբանիայի X Factor-ի երկրորդ եթերաշրջանին, որը TV Klan-ով հեռարձակվել է 2012 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը։ Նախագծի լսումները տեղի ունեցան Տիրանայում, իսկ նա կատարեց Աննա Ջոնսսոնի «Մենք ենք» երգը։ Նա մարզիչ Ալտունա Սեյդիուի «Աղջիկներ» թիմից էր։ Եզրափակչում նա հանդես է եկել Մերի Ջեյ Բլայջի «No More Drama», Ռիհաննայի «Man Down» և «S&M», որը կատարեց իր մարզիչ Տունայի հետ միասին և նա հաղթեց։ Վերջերս նա մասնակցել է «Dance With Me» 2 հեռուստաշոուին։ Նրա գործընկերը Լաբին էր (Կոսովոյի ալբանացի լրագրող)[1]։ 2014 թվականի փետրվարի 26-ին նա ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը՝ «Աերոպլլան»[2]՝ դառնալով Ալբանիայի դիագրամների առաջատարը։ «Աերոպլլան»-ի հաջողությունից հետո, որը առաջին 12 ժամվա ընթացքում հավաքել է 2 միլիոն դիտում, նրա նոր «Business Class» ստեղծագործությունը առաջին 9 ժամվա ընթացքում հավաքեց 1 միլիոն դիտում է։ Ավելի ուշ նա թողարկեց իր երրորդ երգը, որը կոչվում էր «Vegim»՝ նվիրված հոր մահվանը[3]։ 2016 թվականին նա թողարկում է մեկ այլ երգ՝ «Nëntori»-ն, որը հայտնի է նաև Ալբանիայից դուրս (ներառված էր Ռումինիայի, Ռուսաստանի ռադիոյի ռոտացիայի մեջ)։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014: «Aeroplan»
  • 2014: «Business Class»
  • 2015: «Vegim»
  • 2016: «TokeRroke»
  • 2016: «Nëntori»
  • 2017: «Nallane 3» ft. Flori Mumajesi, DJ Vicky
  • 2017: «I'm Sorry»
  • 2017: «Snow in December»
  • 2017: «Kido»
  • 2017: «Silver and Gold»
  • 2017: «Zemër»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Panorama: Arilena Ara: - Kënga me Tunën është gati, klipi do të vijë kur të jetë momenti Արխիվացված Հունիս 3, 2014 Wayback Machine
  2. «Telegrafi: Arilena vjen si "Aeroplan"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  3. Arilena Ara gati për verën 2016, vjen me "Toke Rroke"
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիլենա Արա» հոդվածին։