Արա Ավետիսյան (ֆիզիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արա Ավետիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արա Ավետիսյան
Ծնվել էմայիսի 27, 1950(1950-05-27) (69 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

Արա Կարապետի Ավետիսյան (մայիսի 27, 1950(1950-05-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (2005):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1950 թվականի մայիսի 27-ին Երևանում: 1967 թվականին ավարտել է Երևանի թիվ 10 դպրոցը, 1972 թվականին՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը և նույն թվականին աշխատանքի անցել տեսական ֆիզիկայի ամբիոնում որպես ասիստենտ: 1979 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1994 թվականին՝ դոկտորական ատենախոսություն: 1980 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 2005 թվականին պրոֆեսորի կոչում:

2001-2006 թվականներին եղել է ԵՊՀ պրոռեկտոր, 2006֊2007 թվականներին՝ ԵՊՀ Վիկտոր Համբարձումյանի անվան աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ: 2008 թվականից եղել է ԵՊՀ Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրենն է և ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտել է նեյտրոնային աստղերի ընդերքում ջերմաստիճանի բաշխման, դրանց շուրջ մագնիսոլորտի գոյացման և կայունության հարցերը, բաբախիչների կոհերենտ ռադիոճառագայթման ֆիզիկական մեխանիզմները, էլեկտրոն-պոզիտրոնային զույգերի ծնման մի շարք գործընթացներ՝ մատնանշելով դրանց հնարավոր աստղաֆիզիկական կիրառությունները: Ստացված արդյունքներն ամփոփված են վեց տասնյակ աշխատանքներում:

Հեդինակ է նաև «Դասական մեխանիկա» (Ե., 2004) բուհական դասագրքի, բուհերում և միջնակարգ դպրոցներում ֆիզիկայի դասավանդման մեթոդներին, արդիական ծրագրերին և դասագրքերի ստեղծմանն առնչվող 30 գիտամեթոդական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ կրթական համակարգի բարեփոխումների հարցերին և դրանց ծրագրային նորարարությանը նվիրված հոդվածների: Միջազգային կրթական ծրագրերի փոխանակման շրջանակում նա 4-ամսյա հետազոտական և դասախոսական գործունեություն է ծափալել Վիրջինիայի և Կալիֆորնիայի համալսարաններում:

Եղել է ՀՀ ԳԽ գիտության և կրթության հանձնաժողովի փորձագետ (1991-1995), մասնակցել «ՀՀ կրթության մասին», «ՀՀ լեզվի մասին» օրենսդրական նախագծերի ստեղծմանը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ. հրատ., 2009, էջ 113: