Jump to content

Արաս (հրատարակչատուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաս
Տեսակհրատարակչություն
Հիմնադրված է1993
ՀիմնադիրՄկրտիչ Մարկոսյան
ՎայրՍտամբուլ, Թուրքիա
Երկիր Թուրքիա
Կայքarasyayincilik.com/?v=ebe021079e5a

«Արաս», Ստամբուլում հիմնադրված հրատարակչատուն։

Հիմնադրվել է 1993 թվականին Ստամբուլում, հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի գլխավորությամբ։ Տպագրում է հայկական և թուրքական երկեր (տարեկան 8–10 անուն). նպատակը հայ գիրքը թուրքախոս հայությանը և ընդհանրապես թուրքալեզու ընթերցողին հասցնելն է։

«Արաս» հրատարակչատունը լույս է ընծայել Ա. Անտոնյանի «Բալկանեան պատերազմը» (1999), Ա. Փեհլիվանյանի «Անկախութիւնը երկու քայլ այն կողմ չէ» (1999 թվական), Ր. Քեպապճյանի «Խօսիր Հալիլ Բէյ» (2000 թվական), Հ. Մնձուրու «Աթէնք, աղ ունես» (2000 թվական), Հ. Ասլանյանի «Անունս Յակոբ է, ծննդավայրս՝ Թոքատ» (2005 թվական), Զահրատի «Դդումի համ» (2009 թվական), Զ. Եսայանի «Աւերակներուն մէջ» (2010 թվական), Զ. Մինդանօղլու «Հայ պարբերական մամուլը 1794–2000 թվականները » (թուրքապկան., 2014 թվական) և այլ գրքեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։