Արանուկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արանուկա, Կրիբատիի օղակղզի, գտնվում է հասարակածի հյուսիսում, Գիլբերդ կղզիներում։ Զբաղեցնում է 11,6 կմ² և 2010 թվականին բնակչության թիվը 1,057 էր։ Տեղական ավանդույթով, Արանուկան կենտրոնական կղզի Գիլբերդ կղզիների խմբում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արանուկան եռանկյունաձև օղակղզի է, հիմնականում ձևավորված երկու մեծ կղզիներից՝ Բուարիկի և Թակաեանգ, որը մյուս բնակեցված կղզյակն է, որը ընկած է 7,68 կմ արևմուտք Արանուկա մայրցամաքից։ Երկու կղզյակներն էլ անսովոր մեծ են այս չափի օղակզու համար։ Այս կղզիները իրար հյուսիսային կողմից իրար միացած են երկար ավազե ճանապարհով, իսկ հարավային կողմից ստորջրյա ժայռով, որը նաև կենտրոնում ունի լայն անցք դեպի ծովածոց[1]։

Միայն մեկ ճանապարհ կա, որը անցնում է կղզու ծովածոցի կողմով, որտեղ գտնվում են գյուղեր, կա ցանցի հնարավորություն և ճանապարհներ, որոնք կապում են հիմնական ճանապարհը կղզու մյուս մասերի հետ։ Այդ ճանապարհները ընդհանրապես բավական լայն են և այնտեղ տեղավորվում են մեծանիվներ և մոտոցիկլներ, բայց ոչ մեծ բեռնատարներ։ Բոլոր գյուղերը գտնվում են ծովածոցի կողմում, հիմնական ճանապարհի երկու կողմերում, որտեղ հեշտ է մուտք գործելը քայլելով, հեծանիվներով, մոտոցիկլներով և բեռնատարներով[2]։ Արանուկան ունի ծովածոց, բայց ծովածոցը հարուստ չէ խեցեմորթով։

Գյուղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արանուկա կղզին իր առաջին հաստատումից ի վեր ուներ միայն երեք գյուղ։ 1978 թվականին, Բաուրուա գյուղը հիմնադրվել էր, բայց ունի միայն մի քանի բնակիչ և 10-ից պակաս տուն։ Այսպես, Արանուկան հիմա ունի 4 ճանաչված գյուղեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության, Արանուկան Կրիբատիի և ընդհանուր վայրի կենտրոնական կղզին է։

Թոմաս Գիլբերտը և Ջոն Մարշալն առաջին Եվրոպացիներն էին, որոնք 1788 թվականի հունիսին նկարագրել են Արանուկան։

1860 և 1880-ական թվականների միջև, Արանուկա և Կուրիա կղզիները նվաճվել էին Թենկորութիի (Թագավոր Կարոթու) կողմից, երբ Կուրիայի նախկին իշխանը (Թեն Թեմեա) և Արանուկան տվեցին այս երկու կղզիներն Աբեմամայի Կարոթու թագավորին և նրանց մնաց Մայանան, որը նույնպես մտնում է Գիլբերտ կղզիների խմբում։ Հետո նրանց ղեկավարեց Թենկորութիի եղբորորդին՝ Թեմ Բինոկան։

Արանուկայի պոստի գրասենյակը բացվել է մոտ 1924 թվականին[3]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Oceandots.com 2007 (accessed 19 January 2007)
  2. «10. Aranuka» (PDF). Office of Te Beretitent - Republic of Kiribati Island Report Series. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  3. Premier Postal History. «Post Office List». Premier Postal Auctions. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.