Արամ Հովհաննիսյան (գեներալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Հովհաննիսյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
Դրոշ
Դրոշ
2020 - 2023
Դրոշ
Դրոշ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
Դրոշ
Դրոշ
 2023 թվականի հունվարի 9-ից
 
Կրթություն՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ ոստիկան, պետական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 7, 1966
Ծննդավայր Արտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան, Հայաստան
 
Ռազմական ծառայություն
Կոչում՝

Ոստիկանության գեներալ-մայոր

 
Պարգևներ

Արամ Կառլենի Հովհաննիսյան (նոյեմբերի 7, 1966, Արտաշատ, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ ոստիկան, պետական և իրավապահ մարմինների գործիչ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1991 թվականներին եղել է Արտաշատի ՆԳ բաժնի պարեկապահակետային ծառայության միլիցիոներ։

1991 թվականին Հովհաննիսյանը ազատվել է ՆԳ մարմիններում ծառայությունից։

1993-2000 թվականներին աշխատել է Արտաշատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր։

2000-2002 թվականներին` Արտաշատի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր։

2002-2007 թվականներին եղել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։

2007-2008 թվականներին եղել է ՀՀ Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։

2008-2012 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի պաշտոնը։

2012-2014 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետի պաշտոնը։

2014-2016 թվականներին` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետ։

2016-2018 թվականներին` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ։

2018-2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնը։

2019 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին եղել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։

2019-2020 թվականներին` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ։

2020-2023 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը[1]։

2023 թվականի հունվարի 9-ին նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ[2]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ նախագահի 2002 թվականի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

ՀՀ նախագահի 2010 թվականի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության, մեդալով, իսկ 2016 թվականի հրամանագրով «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։

2022 թվականի հուլիսի 5-ի ՀՀ վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում[3]։

Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք որդի։

1985-1987 թվականներին ծառայել է զինված ուժերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.
  2. «Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանապետ».
  3. «Արամ Հովհաննիսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում».