Արամ Գյուրջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Գյուրջյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 13, 1980(1980-06-13) (43 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԱլեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու
Մասնագիտությունհոգեբան

Արամ Սմբատի Գյուրջյան (հունիսի 13, 1980(1980-06-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռեժիսոր, դերասան, հոգեբանական գիտությունների թեկնածու (2005

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը, 2002 թվականին՝ կարմիր դիպլոմով՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը, 2005 թվականին՝ նույն համալսարանի ասպիրանտուրան։ 2005 թվականին պաշտպանել է ատենախոսություն և ստացել հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2012 - 2014 թվականներին աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում, եղել է ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալը[1]։

2015-2020 թվականներին աշխատել է Երևանի քաղաքապետարանում որպես գլխավոր մասնագետ-ռեժիսոր։

Հեղինակ կատարող է, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր։ Աշխատել է հեռուստատեսությունում, դասախոսում է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանում։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանվել է «Կյանքի գինը» (Կարլոս Երեմիչ), «Վերջին ցանկություն» (Սուրեն), «Կյանքի գինը 2» (Կարլոս Երեմիչ), «Հրեշտակների դպրոցը» (Քննիչ) հեռուստանովելներում, «Առավոտյան աղոթք» ֆիմում (Մելիքյան)։

Հրատարակել է[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կատվազգիներ։ Երևան, 1999։
  • Ընտանի կենդանիներ։ Երևան, 1999։
  • Հեռուստահաղորդումների ներգործությունը հասարակության մեջ սոցիալական և բարոյաքաղաքական ոչ համարժեք դիրքորոշումների և համոզմունքների ձևավորման վրա։ Երևան, 2005։
  • Գայլը։ Երևան, 2009։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկալման հոգեբանական յուրատիպությունը հեռուստալսարանի տարբեր խմբերի կողմից(չաշխատող հղում)