Արագիլները (հեքիաթ)
Արագիլները դան․՝ Storkene | |
---|---|
Հեղինակ | Հանս Քրիստիան Անդերսեն |
Տեսակ | գրական ստեղծագործություն և գրական հեքիաթ |
Բնօրինակ լեզու | չեխերեն |
Հրատարակիչ | Ignác Leopold Kober? |
Հրատարակված է | H. C. Andersena Povídky a báchorky? |
Հրատարակման տարեթիվ | հոկտեմբերի 19, 1839 |
Թարգմանիչ | Josef Mikuláš Boleslavský? |
Թվային տարբերակ | kramerius5.nkp.cz/uuid/uuid:33296430-69e9-11dd-bbda-000d606f5dc6 |
The Storks Վիքիպահեստում |
Արագիլները (դան․՝ Storkene), դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Գրվել է 1839 թվականին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեքիաթը պատմում է արագիլների ընտանիքի մասին. ընտանիքում ապրում էին հայր արագիլը, մայր արագիլը և նրանց չորս ճուտիկները։ Բակում խաղացող երեխաներից ամենաչարաճճին մի օր սկսում է արագիլների մասին մի երգ երգել, իսկ մյուսները ձայնակցում էին նրան։ Արագիլի ձագերը լսելով երգը, վախենում են և սկսում ճվճվալ։ Մայր արագիլը փորձում էր ամեն կերպ հանգստացնել նրանց։ Երեխաներից միայն Պետերը չէր երգում, որովհետև չէր ուզում բարկացնել թռչուններին[1]։ Մայր արագիլը իր ձագերին բացատրում է, թե ինչքան լավ կլինի, եթե նրանք թռչել սովորեն և հորդորում է չվախենալ երեխաների երգերից։ Մի օր էլ ճտերը սկսում են թռչել սովորել։ Երեք օր անց նրանք արդեն կարողանում էին թռչել, բայց ոչ շատ հեռու։ Իսկ որոշ ժամանակ անց նրանք արդեն շատ թեթև ու գեղեցիկ էին թռչում։ Աշնանը փոքրիկ արագիլները այնքան լավ էին թռչում, որ նրանք կարող էին մրցանակ ընտրել իրենց համար։ Արագիլները որոշում են քույրիկներ և եղբայրներ նվիրել խելոք երեխաներին, իսկ ամենաչար երեխային նվեր են տանում շատ խորը քնած փոքրիկի, որը երբեք չէր արթնանալու։
Մայր արագիլ
- Հայր արագիլ
- Ձագուկ արագիլներ
- Չար երեխաներ
- Պետեր (բարի երեխա)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ք. Անդերսեն, Երևան, 2015, էջ 115