Արագաչափ

Սպիդոմետր, արագաչափ (անգլ.՝ speed՝ արագություն և մետր), տրանսպորտային մեքենաների շարժման արագությունը և անցած ճանապարհը որոշելու սարք։ Սպիդոմետրում օգտագործում են շարժման արագության՝ մագնիսական տիպի ցուցիչ և անցած ճանապարհի՝ հոլովակային տիպի հաշվիչ։ Սեխանիկական հաղորդակի դեպքում սպիդոմետրի ցուցիչը և հաշվիչը ճկուն լիսեռով միացնում են ռեդուկտորին, որի ատամնանիվներից մեկը պտույտը ստանում է փոխանցումների տուփի տարվող լիսեռից։ Էլեկտրական հաղորդակի դեպքում փոխանցումների տուփի լիսեռի հետ միացված է տվիչը՝ կոնտակտային ընդհատիչը, որը հաստատուն հոսանքը վախակերպում է եռաֆազ փոփոխական հոսանքի։ Վերջինիս հաճախականության փոփոխությունը համեմատական է փոխանցումների տուփի տարվող լիսեռի պտտման հաճախականությանը։ Փոփոխական հոսանքը մատուցվում է էլեկտրաշարժիչին, որի ռոտորը պտտվում է այն նույն հաճախականությամբ, ինչ և տվիչը։ Լինում են նաև կենտրոնախույս սպիդոմետրեր։
Արագաչափը հորինել է մինչև 1888 թվականը Յոսիպ Բելուչիչը[1]։ Նա արտոնագրեց իր գյուտը 1888 թվականին Վիեննայում և այն ներկայացրեց 1889 թվականին Փարիզի Exhibition Universelle ցուցահանդեսում[2]։ [1][3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Sobey, Ed (2009)։ A Field Guide to Automotive Technology։ Chicago Review Press։ էջ 78։ ISBN 9781556528125։ Վերցված է 30.01.2015
- ↑ Jouvin, Bernard։ «Compteur de vitesse: saviez-vous qu'il a 130 ans?»։ L'Est Républicain։ Արխիվացված է օրիգինալից 27.01.2021-ին։ Վերցված է 27.01.2021
- ↑ «Belušić, Josip»։ Hrvatska tehnička enciklopedija [Enciclopédia Técnica Croata]։ Արխիվացված օրիգինալից 2021-02-14-ին։ Վերցված է 19.08.2020
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 71)։ ![]() |