Ատամնամշակման գործիքներ
Ատամնամշակման գործիքներ, ատամնանիվների ու որդնակային անիվների ատամները և որդնակների գալարները մշակող գործիքներ։
Աշխատանքի պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ աշխատանքի պայմանների, ատամնամշակման գործիքները լինում են՝
- սև մշակման,
- մաքուր մշակման
- վերջնամշակման,
ըստ աշխատանքի սկզբունքի՝
- պատճենահանման
- շրջագլորման եղանակով աշխատող։
Պատճենահանման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին եղանակը համեմատաբար փոքր ճշգրտություն ունի և հիմնականում կիրառվում է ոչ կարևոր փոխանցումների ու մեծ մոդուլի ատամնանիվների մշակման համար։ Այս եղանակով աշխատող ատամնամշակման գործիքների կտրող եզրերն ունեն նույն պրոֆիլը, ինչ որ մշակվող ատամի գոգավորությունը։
Դրանք են՝
- սկավառակային ու մատային ֆրեզները,
- ատամնամշակման գլխիկները,
- միջաձգիչները և այլն։
Շրջագլորման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջագլորման եղանակը ավելի մեծ ճշգրտություն ունի և բարձր արտադրողական է, որի շնորհիվ ավելի լայնորեն է տարածված։ Այս դեպքում օգտագործվում են կտրիչային գլխիկներ, որդնակային ֆրեզներ, թործիչներ, սկավառակային ու ձողային շևերներ, ատամնամշակման սանրեր, հարթ ու կոնական հղկասկավառակներ, որոնց կտրող եզրերը պրոֆիլավորված են մշակվող ատամի ձևին համապատասխան։
Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատամնամշակման գործիքները պատրաստվում են արագահատ պողպատներից կամ կարծր համաձուլվածքների թիթեղներից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 651)։ |