Ավտովո (մետրոյի կայարան, Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ավտովո» կայարան
Կիրովսկո-Վիբորգսկայա ուղի
Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտեն
Ավտովո մետրոյի սրահ
Ավտովո մետրոյի սրահ


Բացման թվական 15 նոյեմբերի, 1955
Շրջան Կիրովի շրջան (Սանկտ Պետերբուրգ)
Թաղամաս Ավտովո
Խորություն, մ 12
Ճարտարապետներ Եվգենի Լևինսոն, Անդրեյ Գլուշկե
Ելք դեպի փողոցներ Ստաչեկ պողոտա
Բացման ժամանակ 5:30[1]
Փակման ժամանակ 0:42[1]
Կայանի կոդ АВ
ՏՄ-4 «Սեվերնոյե»
Դեվյատկինո
Գրաժդանսկի պրոսպեկտ
Ակադեմիչեսկայա
Պոլիտեխնիչեսկայա
Պլոշադ Մուժեստվա
Լեսնայա
Վիբորգսկայա
Պլոոշադ Լենինա
Չերնիշևսկայա
միացում «Մայակովսկայային»
Պլոշադ Վոսստանիյա
Վլադիմիրսկայա
Պուշկիսնկայա
միացում «Սեննայա պլոշադին»
Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ
միացում երկրորդ ուղուն
Բալտիյսկայա
Նարվսկայա
Կիրովսկի զավոդ
Ավտովո
ՏՄ-2 «Դաչոնյե»
ՏՄ-1 «Ավտովո»
Դաչնոյե
Սահմանափակ ընդունակությունների տեր մարդկանց մուտքի հնարավորություն Լենինսկի պրոսպեկտ
Պրոսպեկտ վետերանով

«Ավտովո» (ռուս.՝ А́втово), Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի կայարան։ Մտնում է Կիրովսկո-Վիբորգսկայա ուղու, կամ, այսպես կոչված, «կարմիր գծի» մեջ։ Տեղակայված է «Կիրովսկի զավոդ» և «Լենինսկի պրոսպեկտ» կանգառների միջև։

Մետրոկայարանը բացվել է 1955 թվականի նոյեմբերի 15-ին, երբ կառուցվում էին Լենինգրադի մետրոյի առաջին կայարանները՝ «Ավտովո» — «Պլոշադ Վոսստանիյա»։ Ընդ որում, առաջին գնացքը ժամանել է հենց «Ավտովո»։ Անվանումը կապված է քաղաքի այս հատվածոում գտնվող համանուն պատմական թաղամասի հետ։

2011 թվականի դեկտեմբերի 15-ին այն գրանցվել է որպես պետական նշանակության մշակութային ժառանգություն[2].

Վերգետնյա կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

արտաքին տեսք

Մետրոկայանի վերնամասը կառուցվել է ճարտարապետներ Լևինսոն Ե.-ի և Գրուշկե Ա.-ի նախագծով։ Ինժեներ Ս Epstein. Գտնվում է Ստաչեկ պողոտայում՝ 90 և 94 տների միջև։ Ձևավորված վեց հատանոց կրկնակի հզոր սյունաշարով, մեծ թմբուկով ու գմբեթով։

Ներսում կա մակագրություն՝

Доблестным защитникам Ленинграда, в битвах отстоявшим город-герой, слава в веках
- Լենինգրադի անվեհեր պաշտպաններին, ովքեր կռիվներում պաշտպանել հերոս-քաղաքը, հավերժ փառք նրանց

Նախնական տարբերակն այսպիսին էր՝

Великому Сталину слава
- Փառք մեծն Ստալինին

Ճակատամասը զարդարում է այս վահանակը՝ «Պետրոգրադի պաշտպանություն, 1919» և «Լենինգրադի պաշտպանություն, 1941-1943», քանդակագործներ՝ Իգնալ Վ., Բելսկայա Վ. և ուրիշներ։

Մուտքի մոտ կայարանում ծրագրվել էր տեղադրել Ստալինի կերպարը, բայց այս գաղափարը հրաժարվել են 1955 թվականին։ Տաղավարի վրա գրված է «Защитники Ленинграда», քանդակագործներ՝ Գորդոն Վ., Բելսկի Ռ.։

Կայարանի ելք տեղակայված է հյուսիսային մասում։ Կայարանում չկան շարժասանդուղքներ են կայանի դահլիճ են մտնում պտուտակաձև աստիճաններ։ 2004 թվականին մետրոյի դրամարկղեր են բացվել նաև միջին սրահում։

Ստորգետնյա կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավտովո» կայարանի խորությունը 12 մետր է։ Ստորգետնյա դահլիճը նախագծվել է ճարտարաապետներ Լևիսոնի և Գրւշկեի նախագծով։ Ինժեներն էր Էպշտեյն Մ.-ն։

Դահլիճն ունի 45 սյուն։ Մուտքի մոտ կա 2 քառակուսաձև սյուն։ Ներսում սյուներից 30-ը մարմարապատ են, 16-ը՝ դեկորատիվ ապակեպատ։ Սրահում կան մեծ զանգված ունեցող ջահեր։ Սկզբնական նախագծով սրահը պետք է լիներ ապակեպատ՝ ներքին լուսավորությամբ։ Սակայն ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը արգելեց այն՝ համարելով ճարտարապետական ավելորդություն։

Սրահի վերջնամասում խճապատկեր է՝ նվիրված Լենինգրադի բլոկադային։

Կայարանի յուրահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունելներրը, որոնք միացնում են Ավտովա մետրոն էլեկտրոդեպոյի հետ, անցնում են Կրասնենկայա գետի տակով։ Այդ պատճառով կառուցման համար կիրառվել է սառեցված գրունտային հող։ Այն թունելների տրամագիծը, որոնք տանում են «Կիրովսկի զավոդ» կայարան, ոչ թե 5,5 մետր է, ինչպես մյուսները, այլ 6՝ ինչպես Մոսկվայում։

«Ավտովոն» առաջինն էր, որ կոչվեց թաղամասի անունով։ Բառն ունի ֆիննական ծագում։ Մինչ այդ այստեղ եղել է Աուտովո գյուղը։ Սա նաև առաջին կայարանն էր, որ չուներ շարժասանդուղք։

Հասարակական տրասնսպորտի հետ կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Петербургский метрополитен։ от идеи до воплощения. Альбом-каталог. — СПб.։ГМИСПб, 2005. ISBN 5-902671-21-3
  • Метрополитен Северной Столицы (Альбом) / Под ред. Гарюгина В. А. — СПб.։ Издательство «Лики России», 1995. ISBN 5-87417-020-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Կիրովսկի զավոդ
(մետրոկայարան, Սանկտ Պետերբուրգ)
Ավտովո
Կիրովսկո-Վիբուրգսկայա ուղի

Հաջորդող
Լենինսկի պրոսպեկտ
(մետրոկայարան, Սանկտ Պետերբուրգ)