Ավտովարորդների պաշտպանության լիգա
Ավտովարորդների պաշտպանության լիգա | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
Ավտովարորդների պաշտպանության լիգա, ԱՊԼ, Հայաստանում գործող հասարակական կազմակերպություն։ Կազմակերպության նախագահն է Տիգրան Հովհաննիսյանը[1]։
Կազմակերպությունը հայտնի է լրատվամիջոցների կողմից լուսաբանված վարորդների իրավունքների պաշտպանությանը ուղղված բազմաթիվ միջոցառումներով։ Տիգրան Հովհաննիսյանը նաև liga.am կայք էջի հեղինակն է, որը զբաղվում է լրկին ավտովարարդների իրավունքների պաշտպանությամբ։
2017 թվականի ամռանը ԱՊԼ նախագահ Տիգրան Հովհաննիսյանի և իր համախոհների՝ տաքսու վարորդների ու ավտոմեքենա ներկրողների հետ հիմնադրել է Ազգային պաշտպանության լիգա անունով նոր կուսակցություն, որպեսզի կարողանան ավելի հիմնավոր պայքարել վարորդների իրավունքների համար և ոլորտում առկա խնդիրների լուծումները գտնելը[2]։
2017 թվականի մայիսին դիմել է Հայաստանի բոլոր տաքսու վարորդներին՝ Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հրաժարականը պահանջելուն միանալու համար[3]։