Ավտոլիկոս (Դեիմախոսի որդին)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավտոլիկոս (այլ կիրառումներ)
| Ավտոլիկոս | |
|---|---|
| Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
| Սեռ | արական |
| Հունական գրաձև | Αὐτόλῠκος |
| Վայր | Սինոպ |
| Հայր | Դեիմաքոս |
| Քույր/Եղբայր | Phlogios? և Deileon? |
| Կապված կերպարներ | Հերակլես |
| Կապված իրադարձություններ | Արգոնավորդների արշավանք, Ամազոնուհիների գոտի |
Ավտոլիկոս (հուն․՝ Αὐτόλῠκος , «միայնակ գայլ»), հին հունական դիցաբանության կերպար։ Դեիմաքոսի որդին։ Հերակլեսի ուղեկիցը, որը իր երեք եղբայրների հետ ուղևորվել է ամազոնուհիների գոտու հետևից։ Նա և իր երեք եղբայրները մնում են Մերձսևծովյան ավազանում և այնուհետև միանում են արգոնավորդներին[1]։
Ավտոլիկը գրավել է տեղանք, որտեղ հետագայում հիմնադրվում է Սինոպը։ Սինոպում նրան պաշտում էին ինչպես աստծու, այնտեղ կանգնած էր նրա արձանը[2]։ Երազում հայտնվում է Լուկուլոսին՝ երբ վերջինս պաշարել էր Սինոպը[3]։