Ավստրիական թատրոն
Ավստրիայի թատրոն, ձևավորվել է XVI դարում։ Սկզբնական շրջանում ներկայացումներ էին տալիս իմպրովիզատոր-դերասանների թափառաշրջիկ խմբերը։ Գլխավոր գործող անձը Հանսվուրստն էր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XVI դարի վերջին և XVII դարում ճիզվիտական կոլլեգիումներին (ուսումնական հաստատություն) կից գործում էին թատրոններ։ Վիեննայում 1709 թվականին կառուցվեց «Քեռնթ-ներթորթեսւտր»-ր, ուր դերասան և դրամատուրգ Յ. Ստրանիցկին 1712 թվականին հիմնադրեց ավստրիական առաջին մշտական թատրոնը։ 1741 թվականին Վիեննայում բացվեց «Պալատին կից արքայական թատրոն»-ը («Բուրգթեսւտր»)։ Ազգային թատրոնի զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ դրամատուրգ Ֆ. Գրիլպարցերի պիեսների բեմադրությունը «Բուրգթեատր»-ում։
Թատրոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]XVIII դարի վերջին թատրոններ բացվեցին Վիեննայի արվարձաններում. «Լեոպոլդշտադթեատր» (1781), «Յոզեֆշտադթեատր» (1788) և այլն, ուր բեմադրվում էին Վ. Մոցարտի և Յ. Հայդնի օպերաները, զինգշպիլներ, կատակերգություններ Հանսվուրստի մասնակցությամբ։ 19-րդ դարի սկզբին դրամատուրգներ և դերասաններ Ֆ. Ռայմունդն ու Յ. Նեսթրոյը ստեղծեցին ազգային կատակերգության ինքնատիպ ժանր՝ շարունակելով դեմոկրատական թատրոնի լավագույն ավանդույթները։
1778 թվականին «Բուրգթեսւտր»-ին կից բացվեց առաջին թատերական դպրոցը (1909 թվականից՝ Երաժշտության և կերպարվեստի ակադեմիա)։ Թատրոնի ղեկավար (1849-1867) Հ. Լաուբեին հաջողվեց հաստատուն տեղ տալ դասականներին (Յ. Վ. Գյոթե, Վ. Շեքսպիր, Ֆ. Շիլլեր), խումբն ամրապնդել այնպիսի դերասաններով, ինչպիսիք էին՝ Ա. Զոնենթալը, Յ. Լևինսկին, Շ. Վոլթերը։ 1870-1881 թվականներին «Բուրգթեատր»-ը ղեկավարում էր ռեժիսոր Ֆ. Դինգելշտեղը, որը բեմադրեց Շեքսպիրի մի շարք ողբերգությունները, Հ. Իբսենի, Լ. Անցենգրաբերի և ուրիշների պիեսները։
19-րդ դարի վերջին թատերական արվեստում ուժեղանում են հակադեմոկրատական միտումները։ 1918 թվականից «Բուրգթեատր»-ը ստեղծագործական վերելք ապրեց (լավագույն դերասաններն էին՝ Գ. Ռայմերյսը, Մ. Դեվրիենթը, Ռ. Ասլանը, է. Բսւլզերը, Ա. Մոիսին և ուրիշներ)։ Առաջադիմական արվեստի համար պայքարում էր «Յոզեֆշտադթեատր»-ը, որը 1924-1938 թվականներին ղեկավարում էր Մ. Ռայնհարդը։ 1948-1956 թվականներին Վիեննայում գործում էին դեմոկրատական «Սկալա» թատրոնը, «Յոզեֆշտսւդթեատր»-ը, այսպես կոչված կելլեր-թատրոնները («նկուղային թատրոններ»)։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2015: Der Meister Tön' und Weisen … Heinz Zednik - 50 Jahre Staatsoper und ExistenzFest. Hermann Nitsch und das Theater
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 637)։ |