Ավստրիական դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրիական դաշտ
ռուս.՝ Австрийское поле
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1991
Լեզուռուսերեն
ՌեժիսորAndrey Chernykh?
ԴերակատարներՍեմյոն Ստրուգաչյով
ԿինոընկերությունԲելառուսֆիլմ և Լենֆիլմ

«Ավստրիական դաշտ» (ռուս.՝ «Австрийское поле»), 1991 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Անդրեյ Չերնիխն իր սեփական վիպակի հիման վրա, որը հանդիսանում է «Պետրոպոլ» ալմանախի հավելվածը։ Ռեժիսորի համար այս ֆիլմը դարձել է առաջին լիամետրաժ ֆիլմը (1989 թվականին Չեռնիխը նորամուտը նշել է «Ֆա մինոր» կարճամետրաժ կինոնկարով[1]): Ֆիլմը աչքի է ընկել և մի քանի մրցանակ է ստացել կինոփառատոներում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր թեման նվիրված է պարզագույն մարդկային զգացմունքների անբավարարությանը և թերի բնույթին, ինչպիսիք են տեսողությունը, լսողությունը և շոշափումը։ Իրականությունը և պատրանքը ներկայացված են զգացմունքների և նրանց պատկերների հիման վրա։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը մի քանի մրցանակ է ստացել կինոփառատոներում։

  • 1991 թվական - Կիևի «Երիտասարդություն» միջազգային կինոփառատոնում դիպլոմի է արժանացել Դմիտրի Մասսը՝ ֆիլմի օպերատորը և նկարիչը։
  • 1991 թվական - մոսկովյան կինոակումբների փառատոն-սեմինարում ֆիլմն ստացել է երկրորդ մրցանակը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ելենա Բրագինա
  • Նատալյա Բարանովա[2]
  • Սեմյոն Ստրուգաչով – կույր նկարիչ
  • Լյուբոմիրաս Լուցյավիչյուս
  • Լյուդմիլա Ալեքսանդրովնա
  • Վիտաուտաս Պաուկշտե
  • Արսլան Կազիբեև – էպիզոդ
  • Բորիս Ռեպետուր – էպիզոդ
  • Ալեքսանդր Մասլով – էպիզոդ
  • Վալերի Ֆիլատով – էպիզոդ
  • Կոնստանտին Լուկաշով – էպիզոդ
  • Նատալյա Դանիլովա – էպիզոդ
  • Իրինա Ռակշինա – էպիզոդ
  • Վիկտոր Սուխորուկով – էպիզոդ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Անդրեյ Չեռնիխ
  • Բեմադրող օպերատոր և բեմադրող նկարիչ՝ Դմիտրի Մաս
  • Մոնտաժող ռեժիսոր՝ Լեդա Սեմյոնովա
  • Հնչյունային օպերատոր՝ Վլադիմիր Պերսով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Добротворский С. Н. Из Австрии с любовью // Сеанс : журнал. — 1992. — № 6.
  2. Natalya Baranova (IMDb.com)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]