Ավիավթար Թայվանի նեղուցում
Ավիավթար Թայվանի նեղուցում | |
---|---|
Ինքնաթիռի ոչնչացումը օդում | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար |
Թվական | մայիսի 25, 2002 |
Ժամանակ | 15:33 NST (07:33 UTC) |
Պատճառ | ինքնաթիռի անսարքություն |
Վայր | , , Թայվան |
Չվերթ | CI 611 |
Թռիչքի վայր | Թայվան |
Վերջնական կետ | Հոնկոնգ |
Զոհվածներ | 225 (բոլորը) |
Վիրավորներ | 0 |
Aviation Safety Network ID | 20020525-0 |
Օդանավ | |
Մոդել | Boeing 747-209B |
Ավիաընկերություն | China Airlines |
Կողային համար | B-18255 |
Արտադրման թվական | 1979 թ. |
Ուղևորներ | 206 |
Անձնակազմ | 19 |
Կենդանի մնացած | 0 |
China Airlines Flight 611 Վիքիպահեստում |
Ավիավթար Թայվանի նեղուցում ծանր ավիավթար, որը տեղի է ունեցել 2002 թվականի մայիսի 25-ին։ Boeing 747-209B ինքնաթիռը, որը պատկանում էր China Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Թայբեյից դեպի Հոնկոնգ։ Սակայն ինքնաթիռը ընկել է Թայվանի նեղուցում։ Ինքնաթիռում գտնվում էր 225 մարդ, սակայն վթարի հետևանքով բոլորը զոհվեցին։
Ավիավթարի պատճառը եղել է ինքնաթիռի անսարքությունը։
Ինքնաթիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Boeing 747-209B (գրանցման համարը B-18255) օդանավը արտադրվել է 1979 թվականին, և առաջին չվերթը իրականացվել նույն թվականի հուլիսի 17-ին։ Նույն թվականի հուլիսի 31-ին օդանավը հանձնվում է China Airlines ավիաընկերությանը։ 1999 թվականի հունվարի 1-ին օդանավը ստանում է գրանցման համար B-18255։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է ավելի քան 21 180 չվերթ «մեկնում-ժամանում», և օդում է գտնվել ավելի քան 64 694 ժամ[1]։
Անձնակազմի անդամներ և ուղևորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաթիռի առաջին հրամանատար - 51 ամյա Յուի Չինգֆոնգ։ Շատ փորձառու օդաչու էր, աշխատել է China Airlines ավիաընկերությունում ավելի քան 11 տարի։ Օդում անցկացրել է 10148 ժամ, որից 4732 ժամ անցկացրել է Boeing 747 օդանավում։
Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 52 ամյա Եա Շյոնգշիխ։ Փորձառու օդաչու էր աշխատել է China Airlines ավիաընկերությունում ավելի քան 12 տարի։ Օդում անցկացրել է 10173 ժամ, որից 5831 ժամ անցկացրել է Boeing 747 օդանավում։
Ինքնաթիռում աշխատում էր 16 սպասուհի։
Ինքնաթիռում գտնվում էր 225 մարդ, 206 ուղևոր և 19 անձնակազմի անդամները։
Քաղաքացիություն | Ուղևորներ | Անձնակազմի անդամներ | Ընդհանուր |
---|---|---|---|
Չինաստանի Հանրապետություն | 190 | 19 | 209 |
Չինաստան | 9 | 0 | 9 |
Հոնկոնգ | 5 | 0 | 5 |
Սինգապուր | 1 | 0 | 1 |
Շվեյցարիա | 1 | 0 | 1 |
Ընդամնեը | 206 | 19 | 225 |
Աղետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաթիռը թռչել է Թայբեյի օդանավակայանից ժամը 14։50 NST (06։50 UTC)։ Երբ ինքնաթիռը 10600 մետր բարձրացավ, օդանավի պոչի մի մասը վնասվեց, օդանավը օդում բաժանվեց մի քանի մասերի, և ընկավ Թայվանի նեղուցում։ Բոլոր ինքնաթիռում գտնվող 225 մարդիկ զոհվեցին[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Boeing 747 - MSN 21843 - B-18255 Last Airline China Airlines
- ↑ «Description of flight 611 China Airlines». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.