Ավետիք (անձնանուն)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավետիք (այլ կիրառումներ)
Ավետիք Ավետիք | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Նշանակություն | բարի լուր |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն[1] |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Փաղաքշական ձևեր | Ավտիս, Վիտիս, Վիտի, Ավիս, Ավետ, Ավո |
Չշփոթացնել | Avetik? |
Կապված հոդվածներ | «Ավետիք» սկսվող էջեր |
Ավետիք, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն ավետիք «բարի լուր» բառից։ Անվան Ավետիս տարբերակը լայնորեն գործածվում է արևմտահայերի շրջանում։ Կրճատ ձևերն են՝ Ավտիս, Վիտիս, Վիտի, Ավիս, Ավետ, Ավո։ Գործածվում է 12-րդ դարից[2]։
Գործածություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավետիս, քառասուն վկաներից մեկը, ով նահատակվեց Սեբաստիայում[3]։
- Ավետ քահանա, ով Միջագետքում սովի ժամանակ, վաճառեց իր ունեցվածքը և բաժանեց սովահարներին և սկսեց ճգնական կյանք վարել[4]։
- Ավետիս երեց, ով 1171 թվականին Մանազկերտի Խազղունք գյուղի Ստեփանոս քահանայից գնեց մի հին Ավետարան և նվիրեց եկեղեցուն[5]։
- Ավետիս, գրիչ, 1176 թվականին Կամրջաձորի վանքում առաջնորդ Քրիստափորի հրամանով ընդօրինակեց Սամուել Անեցու ժամանակագրությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 330 — 634 էջ։
- ↑ Յայսմ․ մրտ․ 9
- ↑ Վրդ․ հա, Չամչ․ Գ․ 48
- ↑ Ձեռագիր, Վենետիկ, Ա․ 545