Ավագ սարկավագ Ստեփանոս եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավագ սարկավագ Ստեփանոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԵֆրեմովո-Ստեպանովկա (Տարասովսկի շրջան)
Դավանանքուղղափառություն
Քարտեզ
Քարտեզ

Ավագ սարկավագ Ստեփանոս եկեղեցի (Ավագսարկավագաց եկեղեցի) (ռուս.՝ Церковь Стефана Архидиакона (Архидьяконовская церковь)), նախկին ուղղափառ տաճար Դոնի զորքի մարզի Եֆրեմովո-Ստեպանովկա սլոբոդայում (ՌԴ Ռոստովի մարզի Տարասովսկի շրջանում)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Եկեղեցու ավերակները

Սլոբոդայում առաջին փայտե եկեղեցին կառուցվել է 1774 թվականին՝ նախկին բանակային ատաման Ստեպան Դանիլովիչ Եֆրեմովի ջանքերով։ Այն ուներ մեկ պաշտելի սուրբ՝ Ավագ սարկավագ Ստեփանոսը։ Այնուհետև այդ եկեղեցին քանդվեց և տրվեց Բոկով խուտորին։ Նրա փոխարեն նույն տեղում 1864 թվականին զորամիավորման ավագ Ալեքսանդր Նիկոլաևիչ Եֆրեմովի և նրա եղբայրների միջոցներով կառուցվեց քարե եկեղեցի։ Տաճարն ունեցել է թերթային երկաթով ծածկված փայտե թաղեր, ունեցել է զանգակատուն և քարե պարիսպ։ Այն ունեցել է երեք խորան. գլխավորը` հանուն Սուրբ Նախամարտիրոս Առաքյալի և ավագ սարկավագ Ստեփանոսի, երկրորդը` հանուն սրբազան հրաշագործ Նիկողայոսի և երրորդը` հանուն Աստվածամոր (կցակառուցվել է վաճառական Սավվա Անտիպովիչ Տոլկաչովի միջոցներով)։ Ըստ Սավվա Տոլկաչովի հոգևոր ժառանգության` 1892 թվականի աշնանից նրա ժառանգների կողմից հօգուտ հոգևորականության հատկացվել է 35 դեսյատին հող Բելի Կոլոդեզի հողամասից։

Եկեղեցին ունեցել է պահակային սենյակ և մեկ սենյակ դպրոցի համար։ Երկու շենքերն էլ եղել են քարե և ծածկված են եղել թերթային երկաթով։ Տաճարն այցելել են շրջակա բնակավայրերի` Կալուշկին գյուղի (10 վերստ հեռավորության վրա), Կուռնակովա սլոբոդայի (15 վերստ), Կրիվորոժիե սլոբոդայի (17 վերստ), Պոզդեևա սլոբոդայի (17 վերստ) և Բոլշինսկայա սլոբոդայի (17 վերստ) բնակիչները։ 1894 թվականի հունիսի 26-ին տաճարին կցագրվել է Լյուտով գյուղի Սուրբ Ծնդդյան-Աստվածամոր եկեղեցին (կառուցված 1886 թվականին), որը գտնվել է 20 վերստ հեռավորության վրա։

Ծխական հոգաբարձությունը բացվել է 1894 թվականի փետրվարին։ Այս ծխում գտնվել են երկամյա ուսումնարանը, որը բացվել է 1877 թվականին, գրաճանաչության դպրոցը, որը բացվել է 1886 թվականին, ինչպես նաև գրաճանաչության դպրոցներ Եգորովսկի և Ալեքսանդրովսկի գյուղերում։

Քաղաքացիական պատերազմից հետո` 1924 թվականին, տաճարը փակվել է։ 1935 թվականի հուլիսին նրանից հանել են զանգերը, տարածքն օգտագործել են որպես հացահատկի շտեմարան, ավելի ուշ` որպես ակումբ։ Ժամանակի ընթացքում եկեղեցին լքվել է և անտերության մատնվել։

2010-ական թվականներին տեղական ծխական համայնքի փոքրաթիվ ուժերով եկեղեցին սկսել է վերականգնվել։ Տաճարի ծխական քահանան է Միխայիլ Վլադիմիրովիչ Վիշնևսկին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ефремово-Степановка. Церковь Стефана Архидиакона.
  2. «Михаил Владимирович Вишневский, иерей». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]