Աստվածապով
Արտաքին տեսք
Աստվածապով Աստվածապով | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Նշանակություն | հուսով, հուսացած, մեկի վրա ապավինած |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն[1] |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Կապված հոդվածներ | «Աստվածապով» սկսվող էջեր |
Աստվածապով, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն Աստված և գավառական ապով՝ «հուսով, հուսացած, մեկի վրա ապավինած» բառերից։ Վերջինս գրաբարի ապահով բառն է, որը միջին հայերենում հայտնի է յապով ձևով․ «Շիներ է փայտեայ տապան, այն տախտակն յապով կու կենայ»[2], հնչում է նաև աբով։ Որպես արական անուն առաջին անգամ գործածվել է 15-րդ դարում, ավելի հաճախ սկսվել է գործածվել 18-րդ դարից[3]։ Անվան հանդիպող այլ ձևերից են՝ Ածպավ (1653)[4], Աստուածապով (1670[5], 1671[6])։ Կրճատ ձևերից են՝ Ասծապով (1783)[7], Ասապով (1595[8], 1671[9]), Ասապա (1860)[10], Ապով կամ Աբով, որից առաջացել է Աբովյան ազգանունը։
Գործածություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստուածապով, ամուսին Անթառամի՝ դստեր Մելիքսեթ երեցի, որ Ավան գյուղում օրինակեց Գանձարանը 1453 թվականին[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
- ↑ Քուչ․, էջ93
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 232-233 — 634 էջ։
- ↑ Կարապետ եպիսկոպոս, Դօփեանք, 144
- ↑ Ձեռագիր, Վասպուրական 936
- ↑ Ձեռագիր, Թեհրան, ՀԱ 1935, էջ 309
- ↑ Տաշեան, Ցուց․, 247 բ
- ↑ Ձեռագիր, Վենետիկ, Ա․ 695
- ↑ Ձեռագիր, Թեհրան, ՀԱ 1935, 309
- ↑ Ազգապ․ 4024, 4051
- ↑ Bodleian 134