Աստվածամոր «Օդիգիտրիա» սրբապատկերի եկեղեցի (Ագրաֆենովկա)
| Աստվածամոր «Օդիգիտրիա» սրբապատկերի եկեղեցի ռուս.՝ Церковь иконы Божией Матери «Одигитрия» | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | տաճար |
| Երկիր | |
| Տեղագրություն | Ագրաֆենովկա (Ռոստովի մարզ) |
| Դավանանք | ուղղափառություն |
| Հիմնական ամսաթվերը | 1846 |
| Ժառանգության կարգավիճակ | ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ |
| Հիմնադրված | 1846 |
![]() | |
![]() | |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
| agrafenovka.prihod.ru | |
| Եկեղեցին մեր օրերում | |
Աստվածամոր «Օդիգիտրիա» սրբապատկերի եկեղեցի (ռուս.՝ Церковь иконы Божией Матери «Одигитрия»), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Ռոդիոնովո-Նեսվետայսկի շրջանի Ագրաֆենովկա սլոբոդայում։ Ենթարկվում է Շախտիի և Միլլերովոյի թեմին[1]։
Հասցեն` Ռոստովի մարզ, Ռոդիոնովո-Նեսվետայսկի շրջան, Ագրաֆենովկա սլոբոդա, Լուսավորության փողոց, 1ա[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնի զորքի մարզի Ագրաֆենովկա սլոբոդայի քարե միասեղան եկեղեցու հիմքը դրվել է 1844 թվականի ապրիլի 16-ին։ Այն օծվել է 1846 թվականի նոյեմբերի 3-ին Վորոնեժի և Զադոնսկի արքեպիսկոպոս Իգնատիի կողմից։ Տաճարը բարեկարգվել է կալվածատեր Մարիա Ալեքսեևնա Լեոնովայի միջոցներով։ 1890 թվականից եկեղեցուն կից կազմակերպվել էր ծխական գյուղական ուսումնարան։
Խորհրդային տարիներին տաճարն օգտագործվել է որպես հացահատկի շտեմարան։ Օդիգիտրիևյան ծխի վերջին վանահայրն է եղել քահանա Նիկոլայ Նիկոլայևիչ Զիկովը, որին գնդակահարել են բոլշևիկները։ Հանցակազմի բացակայության պատճառով նա հետմահու արդարացվել է։
2012 թվականից տաճարում վերսկսվել են ժամերգությունները։ Ներկայումս այստեղ պարբերաբար տրվում է Աստվածային պատարագ։ 2012 թվականի մարտի 29-ին Ագրաֆենովկա սլոբոդայի Աստվածամոր «Օդիգիտրիա» սրբապատկերի եկեղեցու հոգևոր հովիվ է նշանակվել քահանա Անտոնի Գենադևիչ Բերեժնոյը։ Ներկայումս եկեղեցում հավատացյալների միջոցներով ընթանում են վերանորոգման-վերականգնման աշխատանքներ։ Հետաքրքրական է, որ 2013 թվականին հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է զանգի հին լեզվակ, որը պատկանել է նախահեղափոխական տաճարի զանգերից մեկին[3][4]։

