Աստղիկ Գևորգյան (արվեստաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղիկ Գևորգյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աստղիկ Գևորգյան
Ծնվել էսեպտեմբերի 6, 1919(1919-09-06)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էսեպտեմբերի 15, 2011(2011-09-15) (92 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1945)
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու (1972)
Մասնագիտությունբանասեր և արվեստագետ
ԱշխատավայրՄատենադարան

Աստղիկ Բագրատի Գևորգյան (սեպտեմբերի 6, 1919(1919-09-06), Ալեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - սեպտեմբերի 15, 2011(2011-09-15), Երևան, Հայաստան), բանասեր, արվեստաբան։

Արվեստագիտիտական թեկնածու (1972 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանը։

1945 թվականից՝ Մատենադարանի գիտաշխատող։

Լույս են տեսել Գևորգյանի «Արհեստներն ու կենցաղը հայկական մանրանկարներում» (1978 թվական), «Հայ մանրանկարիչներ, մատենագիտություն, 9–17-րդ դարեր» (1998 թվական), «Ծաղկաքաղ Աւետարան» (2001 թվական), «Ծաղկաքաղ Սաղմոսներ» (2001 թվական), «Վայոց ձորի և Որոտանի մանրանկարչությունը 13–17-րդ դարեր» (2003 թվական), «Գրիգոր Նարեկացին մանրանկարներում և մեծ քերթողի տաղերը» (2005 թվական), «Անանուն հայ մանրանկարիչներ, մատենագիտություն, 9–17-րդ դարեր» (2005 թվական), «Անանուն հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն, 18–19-րդ դարեր» (2007 թվական) աշխատությունները։

Կազմել է «Հայկական զարդատառեր» (1991 թվական), «Կենդանազարդեր» (1996 թվական) ալբոմ­ները։

Մանրանկարներ է ստեղծել տերևների, խեցիների, մարմարի, բազալտի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։