Աստղիկ Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստղիկ Ավետիսյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 21, 1977 (46 տարեկան)
ԾննդավայրՄարտունի, Հայաստան
Քաղաքացիություն{{{2}}} Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունլրագրող, հանրային գործիչ, հանրային կապերի (PR) մասնագետ

Աստղիկ Ավետիսյան (օգոստոսի 21, 1977(1977-08-21), Մարտունի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ լրագրող, հանրային գործիչ, հանրային կապերի (PR) մասնագետ, Հայկական Փի Ար ասոցիացիայի[1] նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984-1994 թթ․ Մարտունու թիվ 2 միջնակարգ դպրոց։
  • 1994-1999 թթ․ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնի ուսանող (գերազանցության դիպլոմ)։
  • 1996-1999 թթ․ ՀՀ ժուռնալիստների միության «Գրիգոր Արծրունու» անվանական կրթաթոշակառու։
  • 1996-1999 թթ․ ԵՊՀ Ուսանողական միության տեղեկատվական և վերլուծական հանձնաժողովի նախագահ, բանասիրական ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ։
  • 1998 թ․-ին ճանաչվել է ԵՊՀ տարվա լավագույն ուսանող։
  • 1999-2003 թթ․ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի ասպիրանտ։
  • 2010 թ․ Բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան է ստացել՝ պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը։
  • 2014 թ․ ԵՊՀ գիտական խորհրդի և ԲՈՀ-ի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000-2008 թթ․ Համահայկական երիտասարդական հիմնադրամի լրատվության բաժնի պետ։
  • 2001 թ․-ից ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս։
  • 2002-2008 թթ․ Հայ-ռուսական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս։
  • 2006 թ․-ից «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ։
  • 2008-2011 թթ․ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնական։
  • 2011 թ․ Հայաստանի հանրային ռադիոյի Արտասահմանի համար տրվող հաղորդումների ղեկավար, ապա՝ գործադիր տնօրենի խորհրդական։
  • 2011 թ․-ից Երիտասարդական ակումբների դաշնության նախագահության անդամ, PR ղեկավար։
  • 2011-2013 թթ․ «Քլինլենդ» ընկերության հանրային կապերի (PR) տնօրեն։
  • 2011-2013 թթ․ ԵՊՀ հայագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող։
  • 2012 թ․ «Արմնյուզ» հ/ը «Գիտակ» գիտահանրամատչելի հեռուստանախագծի հեղինակ և վարող։
  • 2013-2014 թթ․ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հասարակության հետ կապերի (PR) պատասխանատու։
  • 2014 թ․-ից ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի, տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ։
  • 2014 թ․-ից ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման, որակավորման բարձրացման և գիտահետազոտական գործունեության բաժնի դասախոս։
  • 2014-2015 թթ․ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հեռավար ուսուցման դասախոս։
  • 2015 թ․-ին ստեղծել է Հայաստանի առաջին PR դպրոցը՝ Հայկական PR դպրոցը։
  • 2016 թ․-ից ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ։
  • 2018 թ․-ից ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար։

Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրջ 30 գիտական հոդվածի և 5 մասնագիտական գրքի հեղինակ է։ Թղթակցել և աշխատակցել է հայաստանյան հեղինակավոր լրատվամիջոցների։

Մասնակցել է տեղական և միջազգային բազմաթիվ սեմինարների, ուսուցողական ծրագրերի, գիտաժողովների՝ որպես ուսուցանող, մասնակից, կազմակերպիչ, փորձագետ։

Արժանացել է ՀՀ նախագահի, ԵՊՀ ռեկտորի շնորհակալագրերին, ԵՊՀ արծաթե մեդալի, ինչպես նաև ստացել է բազմաթիվ պատվոգրեր և որակավորման բարձրացման վկայագրեր։

Ընդգրկված է Eventiada միջազգային PR մրցանակաբաշխության հեղինակավոր ժյուրիի կազմում, Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովում, ինչպես նաև բազմաթիվ լրագրողական մրցույթների ժյուրիի նախագահ և անդամ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի դուստր և որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]