Աստղային կողմնացույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աստղային կողմնացույց, երկրի ուղղությունները որոշելու սարք սելեստիալ մարմինների միջոցով, օրինակ՝ Արևի։ Աստղային կողմնացույցով ուղղությունը ճիշտ որոշելու համար պետք են ճշգրիտ գիտելիքներ ամսաթվի և ժամանակի մասին, որի հաշվարկներով որոշվում է լուսերի ազիմուտը։ Աստղային կողմնացույցը կարող է լինել ոչ-ավտոմատ (այսինքն անհրաժեշտ է ձեռքով մատնանշել լույսի ուղղությունը), կիսաավտոմատ և ավտոմատ։

Աստղային կողմնացույցի առավելությունն այն է, որ հնարավորություն ունի որոշելու ընթացքը բոլոր արագություններում և լայնություններում, այդ թվում մագնիսական բևեռների մոտակայությամբ։ Նաև իր աշխատանքի վրա չեն ազդում մագնիսական դաշտերը և մետաղական առարկաները, ինչպես նաև ընթացքի կտրուկ փոփոխությունները։ Աստղային կողմնացույցը կարող են օգտագործել տիեզերքում նավիգացիայի համար։ Աստղային կողմնացույցի միակ թերությունն այն է, որ նրանով չեն կարող աշխատել առանց երկնային մարմնի տեսանելիության, օրինակ՝ ամպամած եղանակին։