Աստղային թիթեռնիկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աստղային թիթեռնիկ ֆր.՝ Le Papillon des étoiles | |
---|---|
Հեղինակ | Բերնար Վերբեր |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | հոկտեմբերի 3, 2006 |
«Աստղային թիթեռնիկ», Բերնար Վերբերի լավագույն վեպերից, որը հրատարակվել է 2006 թվականին։ Վեպի գործողությունները իրականանում են Երկիր մոլորակում, «Աստղային թիթեռնիկ» տիեզերանավում և JW 103683 մոլորակում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկության նկատմամբ դժգոհությամբ լցված Իվ Կռամերը ամերիկյան տիեզերական կազմակերպության «Նորարարության» բաժնի ղեկավարն է։ Նա գտնում է իր հոր տիեզերանավի ստեղծման նախագիծը և որոշում իրագործել այդ երազանքը։ Որոշ ժամանակ անց Իվը գտնում է նախագծի հովանավոր` միլիարդեր Գաբրիել Մակնամարային և սկսվում են շինարարական աշխատանքներ։ Նա կարիք ուներ փորձառու նավագնացի, ով կուղղորդեր իրեն։ Այսպիսով որոշում է նաև իր մեղքը քավելու նատակով ներգրավել հայտնի նավագնաց Էլիզաբեթ Մելորին, ում նա ավտովթարի է ենթարկել, այդպիսով զրկելով իր ողջ կյանքի հաճույքից` նավագնացությամբ զբաղվելուց։ Աղջիկը սկզբում մերժում է առաջարկը, բայց հետագայում համաձայնվում։ Մի քանի տարի հետո «Աստղային թիթեռնիկ» տիեզերանավը թռչում է երկրից 144.000 ուղևորներով։ Բոլորն էլ գիտեին, որ նոր մոլորակ կարող են հասնել միմիայն նրանց սերունդները, քանզի ճանապարհորդությունը տևելու էր 1000 տարի։ Այս ընթացքում տիեզերքում սավառնող «քաղաքում» փոփոխվում են սերունդներ, մտածողութուններ, աշխարհայացք և սկսվում են հեղափոխություններ, որոնք հանգեցնում են պատերազմի։ Մարդիկ սիրում են, խանդում և սպանում միմյանց։ Ճանապարհի վերջում ողջ են մնում ընդամենը վեց հոգի, բայց միայն երկուսը` Ադրիան 18-ը և Էլիզաբեթ 15-ն են իջնում նոր մոլորակ։ Մի քանի տարի հետո Էլիզաբեթ 15-ը մահանում է օձի խայթոցից և Ադրիանը մնում է մենակ։ Հանկարծ նա երազում տեսնում է տվյալ իրադրությունից դուրս գալու միակ ուղին` ստեղծել երեխա մարդկային կողից։ Նորածնին Ադրիանն անվանում է Էյա։ Երբ աղջիկը մեծանում է Ադրիանը նրան պատմում է մարդկության ողջ պատմությունը։ Այս ամենի վերջում ընթերցողը գիտակցում է թե ինչքան սխալական և փոփոխական է մարդ արարածը և, որ նա փորձում է փախչել նույն պրոբլեմներից, որոնք չլուծելու դեպքում անընդհատ կրկնվում են` էլ ավելի ուժեղ հարվածելով մարդուն։
Գլխավոր հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իվ Կռամեր
- Էլիզաբեթ Մալորի
- Գաբրիել Մակնամարա
- Ադրիան 18
- Էլիզաբեթ 15
- Ադրիան Վեյսս
- Էյա
- Սատին Վանդերբիլդ
- Կարոլինա Տոլենդո
- Դոմինո
Աֆորիզմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցավի բացակայությունը կարող է սպանել մարդուն։
- Յոթ սարսափելի աղետներ առ այսօր հետևում են մարդկանց, դրանք են`
- Երկրաշարժեր, որոնք ավերում են շուրջբոլորը։
- Կրոնական ֆանատիկներ, ովքեր ցանկանում են ոչնչացնել աշխարհը։
- Մոծակներ, որոնք իրենց խայթոցներով չէին թողնում քնել։
- Ատոմական ռումբեր, որոնք առաջացնում են թունավոր ամպեր։
- Թռչուններ, որոնք տարածում են մարդկանց համար կործանարար հիվանդություններ։
- Հսկայական ալիքներ, որոնք ողողում են մայրցամաքներ։
- Եվ վերջնականապես, առնետներ` առնետային մտածողություն, այլ կերպ ասած էգոիզմ և ուժեղի իրավունք։
- Դեղերը ստեղծում են հիվանդություններ, օրենքները` օրինախախտումներ, բանտերը` հանցագործներ, սահմանադրությունը հեղափոխություն։
- Մարդկային կախվածության երեք ձևերն են` իշխանությունը, բռնությունը և հավատը։
- Յուրաքանչյուր սերունդ վստահացած է, որ երկրում ավելի լավ էր մինչ իրենց և ավելի լավ կլինի իրենցից հետո։
- Ինչպես կարելի է հավատալ սեփական ճշմարտացիությանը, երբ ողջ աշխարհն ասում է, որ դու սխալ ես։
- Մենք ինչպես և առաջ մտածում ենք, որ կապիկներ ենք` գիտակցության բարձր մակարադակով, մինչդեռ իրականում ամեն ինչ հակառակն է` մենք բարձր զարգացվածության աստիճանով էակներ ենք` ներփակված կապիկի մարմնում։