Աստղագուշակը (ֆիլմ)
Արտաքին տեսք
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1986 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Անատոլի Տյուտյուննիկ |
Դերակատարներ | Ալբինա Մատվեևա |
Երաժշտություն | Անդրեյ Էշպայ |
«Աստղագուշակը» (ռուս.՝ «Звездочёт»), խորհրդային ռազմական դրամատիկական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Անատոլի Տյուտյուննիկն Անատոլի Մարչենկոյի «Աստղագուշակներ» (ռուս.՝ «Звездочёты») վեպի մոտիվներով ԽՍՀՄ պետական հեռուստառադիոընկերության պատվերով[2]։ Թողարկվել է 1987 թվականին[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային հետախույզ Յարոսլավա Սոբոլևան, որը 1930-ականների սկզբին Գերմանիա է ուղարկվել Սոֆի Վայներտ անունով, առաջադրանք է ստանում գտնել և ոչնչացնել բակտերիոլոգիական զենքի նոր տեսակը։ Առաջադրանքի կատարման համար նա զոհաբերում է կյանքը[2]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբինա Մատվեևա – Յարոսլավա Սոբոլևա (Սոֆի Վայներտ)
- Իգոր Լեդոգորով – Մաքսիմ Սոբոլև
- Գեորգի Ժժենով – հետախուզական վարչության պետ
- Վիկտորաս Շինկարյուկաս – Իվանով, գնդապետ
- Գեորգի Դրոզդ – Ստարցև, մայոր
- Սերգեյ Յուրսկի – Դիտց
- Լեոնիդ Յարմոլնիկ – Կլաուս Զոմմեր, գեստապոյի ղեկավար
- Ռոմուալդաս Ռամանաուսկաս – Ռուդոլֆ Ալտման, փորձարկող օդաչու
- Գեդիմինաս Գիրդվայնիս – Դիտրիխ
- Ալեքսանդր Վոկաչ – բուկինիստ
- Իրինա Ռեզնիկովա – Էմմա Վիրտ
- Իգոր Լիվանով – Կուրտ Ռոտենբերգ
- Վալենտին Նիկուլին – Կոնրադ Լասվից
- Իգոր Բոգոդուխ – Լյուդվիգ ֆոն Շվերին, փաստաբան
- Սերգեյ Կոշոնին – լրագրող
- Ալեքսանդր Ֆրանսկևիչ-Լայե – Լիխտենշտեյն, կորվետեն-կապիտան
- Սվետլանա Ակիմովա – ֆրոլյայն Ռաուշենբախ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Աստղագուշակը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ 2,0 2,1 2,2 Журнал «Вокруг ТВ»
|