Ասկոխիտոզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիսեռի ասկոխիտոզ

Ասկոխիտոզներ, բույսերի հիվանդություն։

Հարուցիչները Ackochyta ցեղի սնկերն են։ Տերևների վրաառաջանում են տարբեր մեծության, ձևի և գույնի բծեր (հաճախ՝ խոշոր,կլոր, մուգ եզրաշերտով գորշադեղնավուն), ցողունների վրա՝ խոց, ախտահարվում են պտուղները և սերմերը։ Հիվանդ տերևները չորանում և թափվում են, ցողունները՝ ջարդվում կամ քրքրվում, ընձյուղները՝ չորանում, պտուղները չեն հասունանում։ Ախտահարված սերմերի ծլունակությունը նվազում կամ լրիվ բացակայում է։ Ասկոխիտոզներով հիվանդանում են բակլազգիները,վուշը, հատապտղային մշակաբույսերը։ Տարբեր բույսեր ախտահարվում են իրենց բնորոշ ասկոխիտոզներ-ի հարուցիչների տեսակներով։ Պայքարի միջոցառումները. ցանքաշրջանառություն (թիթեռնածաղկավորները չցանել թիթեռնածաղկավորների մշակման սահմաններում), ազոտային պարարտանյութերով միակողմանի պարարտացման բացառում, հիվանդադիմացկուն սորտերի ընտրություն, սերմերի նախացանքային մշակում, դրանց պահեստավորում չոր և օդափոխված զետեղարաններում, բերքահավաքից հետո մնացորդների ոչնչացում և այլն։ Տես նաև Սնկային հիվանդություններ բույսերի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։