Ասլան Դուդիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասլան Դուդիև
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 15, 1990(1990-06-15)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Ալագիր, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Բալթիկա
Համար 8
Պատանեկան կարիերա
2002-2004 Ռուսաստան Յունոստ (Վլադիկավկազ)
2004-2007 Ռուսաստան Յ. Կոնոպլյովի անվան ակադեմիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007 Ռուսաստան Կռիլյա Սովետով-ՍՕԿ 15 (0)
2008-2009 Ռուսաստան Տոլյատի 54 (0)
2010-2011 Ռուսաստան Ակադեմիա 0 (0)
2010  Ռուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) 0 (0)
2011-2013 Ռուսաստան Սպարտակ (Վլադիկավկազ) 73 (2)
2014 Ռուսաստան ՍԿԱ-Խաբարովսկ 5 (0)
2014-2016 Ռուսաստան Մորդովիա 48 (1)
2016 Ռուսաստան Տոմ 8 (0)
2017 Ռուսաստան Անժի 3 (0)
2017-2018 Ռուսաստան Տոսնո 7 (0)
2018—մ.հ. Ռուսաստան Բալթիկա 2 (1)
Ազգային հավաքական
2010 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2.10.2018:

Ասլան Մուրատովիչ Դուդիև (օսերեն՝ Дудиаты Мураты фырт Аслан, հունիսի 15, 1990(1990-06-15)[1], Ալագիր, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Բալթիկա» ֆուտբոլային ակումբի խաղացող։ Հանդես է գալիս պաշտպանի և կիսապաշտպանի դիրքերում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիկավկազի «Յունոստ» ֆուտբոլային դպրոցի և Յուրի Կոնոպլյովի անվան ակադեմիայի սան է։ Առաջին մարզիչը եղել է Վալերի Կարգինովը։

Առաջին պրոֆեսիոնալ ակումբը դարձել է «Կռիլյա Սովետով-ՍՕԿ» ակումբը, որի կազմում 2007 թվականին անցկացրել է 15 խաղ երկրորդ դիվիզիոնում։ 2008-2009 թվականներին հանդես է եկել «Տոլյատի» ֆուտբոլային ակումբում։ 2010 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Զենիթ», բայց չի կարողացել տեղ գրավել հիմնական կազմում՝ խաղալով երիտասարդական թիմում։

2011 թվականին տեղափոխվել է «Ալանիա» ակումբ, որի հետ հասել է մինչև Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ, ինչպես նաև դսրձել ՖԱԼ առաջնության փոխչեմպիոն։ 2012/13 մրցաշրջանում «Ալանիայի» կազմում մասնակցել է 18 խաղի ՌՖՊԼ շրջանակներում։ Թիմից հեռացել է 2013/14 մրցաշրջանի կեսին, երբ ակումբը դուրս է մնացել ՖԱԼ առաջնությունից, և տեղափոխվել է «ՍԿԱ-Էներգիա», որի կազմում մինչև մրցաշրջանի ավարտն անցկացրել է հինգ հանդիպում։

2014 թվականի ամռանը տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Մորդովիա», որտեղ հանդես է եկել երկու մրցաշրջանի ընթացքում։ Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 48 խաղ և խփել մեկ գնդակ։

2016 թվականին հունիսի 26-ին «Տոմ» ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։ Նորամուտը կատարել է 2016 թվականի օգոստոսի 14-ին՝ փոխարինելով Արտյոմ Պոպովին «Ուֆայի» դեմ խաղում։ 2017 թվականի հունվարին խզել է պայմանագիրը և դարձել ազատ գործակալ։ Նույն ամսին նոր պայմանագիր է կնքել «Անժի» ակումբի հետ, որի կազմից հեռացել է հունիսի սկզբին[2] և տեղափոխվել է «Տոսնո», որը դուրս էր եկել Պրեմիեր Լիգա։ 2018 թվականի հունիսին՝ ակումբի կազմալուծումից հետո, տեղափոխվել է «Բալթիկա»[3]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին անցկացրել է երկու հանդիպում Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Կռիլյա Սովետվ-ՍՕԿ 2. Դիվիզիոն 2007 15 0 0 0 0 0 0 0 15 0
Ընդհանուր 15 0 0 0 0 0 0 0 15 0
Ռուսաստան Տոլյատի 2. Դիվիզիոն 2008 29 0 2 0 0 0 0 0 31 0
2009 25 0 0 0 0 0 0 0 25 0
Ընդհանուր 54 0 2 0 0 0 0 0 56 0
Ռուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) Պրեմիեր Լիգա 2010 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ռուսաստան Ալանիա ՖԱԼ 2011/12 37 1 3 0 4 0 0 0 44 1
Պրեմիեր Լիգա 2012/13 18 0 0 0 0 0 0 0 18 0
ՖԱԼ 2013/14 18 1 1 0 0 0 0 0 19 1
Ընդհանուր 73 2 4 0 4 0 0 0 81 2
Ռուսաստան ՍԿԱ-Էներգիա ՖԱԼ 2013/14 5 0 0 0 0 0 0 0 5 0
Ընդհանուր 5 0 0 0 0 0 0 0 5 0
Ռուսաստան Մորդովիա Պրեմիեր Լիգա 2014/15 22 1 2 0 0 0 0 0 24 1
2015/16 26 0 1 0 0 0 0 0 27 0
Ընդհանուր 48 1 3 0 0 0 0 0 51 1
Ռուսաստան Տոմ Պրեմիեր Լիգա 2016/17 8 0 1 0 0 0 0 0 9 0
Ընդհանուր 8 0 1 0 0 0 0 0 9 0
Ամբողջ կարիերա 203 3 10 0 4 0 0 0 217 3

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան «Ալանիա»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Анжи» расстался с пятью игроками
  3. «Официальный Сайт Футбольного Клуба | ФК Балтика» (ռուսերեն). www.fc-baltika.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասլան Դուդիև» հոդվածին։