Ասլանափոսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասլանափոսի, սարավանդ Հայկական լեռնաշխարհում, Տայքում, Խոտրջրի շրջանում։ Ավանդության համաձայն իբր այստեղ եղել է առյուծի որջ և իբր հենց դրանից էլ ծագել է Ասլանափոսի անունը։ Մի այլ ավանդության համաձայն Ասլանափոսին ծածկված է եղել խիտ անտառով, որտեղ եղած գազաններից ազատվելու համար մարդիկ հրդեհել են անտառը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 335 — 992 էջ։