Առևտրային կոոպերատիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոոպերատիվները սահմանվում են որպես անհատների և իրավաբանական անձանց միավորում, որոնք ինքնակամորեն համախմբված են բավարարելու իրենց ընդհանուր տնտեսական, ֆինանսական, սոցիալական և մշակութային պահանջմունքներն ու կարիքները՝ համասեփականության և ժողովրդավարական կարգավորման հիմունքներով։ Կոոպերատիվները այնպիսի արժեքների վրա են հիմնված, ինչպիսիք են փոխօգնությունը, պատասխանատվության զգացումը, հավասարությունը։

Սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազատ և կամավոր անդամակցություն։ Կոոպերատիվը բաց է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են և կարող են օգտվել տրամադրվող ծառայություններից և ստանձնել անդամակցության պարտավորությունները։
  • Անդամների ժողովրդական կառավարում։ Կոոպերատիվը կարգավորվում է իր իսկ անդամների կողմից, որոնք ակտիվորեն մասնակցում են կազմակերպության քաղաքականության մշակմանը և որոշումների ընդունմանը՝ մեկ անդամ, մեկ ձայն սկզբունքով։
  • Անդամների տնտեսական մասնակցություն։ Կոոպերատիվի անդամները անդամավճարների և կանոնադրական կապիտալում ներդրումների միջոցով ապահովում են իրենց տնտեսական մասնակցությունը և կոոպերատիվի զարգացումը։
  • Անկախություն և ինքնակարգավորում։ Կոոպերատիվը անկախ և իր անդամների կողմից կարգավորվող կառույց է, նույնիսկ երբ մտնում է համագործակցության այլ կառույցների հետ ու ներգրավում միջոցներ։
  • Տեղեկատվություն և ուսուցում։ Կոոպերատիվը շարունակական ուսուցողական աշխատանքներ է իրականացնում իր անդամների համար՝ տեղեկացնելու գյուղատնտեսության ոլորտի նոր առաջընթացներին, կոոպերատիվ կառավարման սկզբունքներին ու կոոպերատիվի առանձնահատկություններին։
  • Հասարակական հոգածություն։ Կոոպերատիվը աշխատում է իր անդամների միջոցով։
  • Համագործակցություն։ Իր նպատակներին հասնելու ճանապարհին կոոպերատիվը ակտիվորեն համագործակցում է համայնքային, պետական և միջազգային կառույցների, ինչպես նաև այլ կոոպերատիվների հետ։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]