Առևտրական Զիրյանովների առանձնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առևտրական Զիրյանովների առանձնատուն
Տեսակմեծ առանձնատուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿամենսկ-Ուրալսկի
Հիմնադրված է1870
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ

Առևտրական Զիրյանովների առանձնատուն (ռուս.՝ Усадьба купцов Зыряновых), առանձնատուն Սվերդլովսկի մարզի Կամենսկ-Ուրալսկի պատմական մասում[1]։

Սվերդլովսկի մարզային կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 28-ի № 859-ПП որոշմամբ շինությանը շնորհվել է տարածաշրջանային նշանակության ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնատունը պատկանում էր ուրալյան հայտնի տոհմերից մեկի Պյոտր Դանիլովիչ Զիրյանովի ժառանգներին, որի մասին առաջին տեղեկությունները թվագրվում են 16-րդ դարին։ 1765-1770 –ական թվականներին Պյոտր Դանիլովիչը զբաղեցնում էր եկատերինբուրգյան ռատուշայի բուրգոմիստրի պաշտոնը, իսկ 1767 թվականին ընտրվում է քաղաքագլուխ։ Ընտանիքի անդամների մեծ մասը զբաղվում էր հանքարդյունահանմամբ և առևտրական գործունեությամբ։ Կամենսկի առանձնատան կառուցումը թվագրվում է 1870 թվականով[3]։

Մինչև մեր օրերը տեղամասում պահպանվել են երեք կառույցներ՝ բնակելի տունը, խանութը և պահեստային շինությունը[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր շենքերը կառուցված են էկլեկտիկ ոճով, երեսապատված են աղյուսային (ժանյակ) ոճով[3]։ Առանձնատունը գտնվում է թաղամասի գծային կառուցապատման տեղամասում և ունի դեպի խորքը ձգված ուղղանկյան տեսք։ Բնակելի տունը և խանութը ձևավորում են համապատասխանաբար առջևի արևմտյան և արևելյան սահմանները։ Շինության հարավային ճակատը ուղղված է դեպի Լենինի (նախկինում՝ Բոլշայա Մոսկովսկայա) փողոցը։ Շինությունն առանձնանում է դեպի բակ մտնող լայն դարպասներով։

Երկհարկանի ուղղանկյուն աղյուսե շարվածքով տունը կառուցված է որմնաքարային աղյուսի հիմքի վրա և ձգվում է հյուսիս- հարավ առանցքի շուրջը։ Պատերը կառուցված են լիամարմին աղյուսից, երեսապատված են կորաձև պրոֆիլավորված աղյուսով։ Հարավային ճակատում երեք հորիզոնական պատուհաններն ավարտվում են աստիճանաձև եզրազարդով , դեկորատիվ գոտով և պսակաձև քիվերով։ Ճակատի կառուցվածքը սիմետրիկ է, անկյունները ամրացված են զույգ դասական կիսասյուներով, պատուհանի շրջանակները զարդարված են կիսասյուներով և եզրաթմբիկներով։ Շենքի մուտքն արևելյան ճակատի կողմից է։ Տանիքը քառալանջ է ծալազարդված բարդ նախշազարդով։ Անցկացված է արտաքին ջրահեռացման համակարգ[1]։ Շենքի ներսակողմում օգտագործված են թեք բացվածքներ առաստաղային վարդազարդեր, տարբեր տեսակի քիվագոտիներ և այլ նախշազարդեր[3]։

Խանութը իրենից ներկայացնում է աղյուսե միահարկ ուղղանկյուն շինություն։ Գլխավոր ճակատը ունի սիմետրիկ կառուցվածք, կենտրոնական մուտքի մոտ աչքի են ընկնում բարձր պատշգամբը և երկուկողմնային պատուհանները։ Ճակատային մասի մնացած հատվածներում պահպանվել են բնակելի շինությանը բնորոշ ճարտարապետական նախշազարդերը[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակելի տուն Խանութ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Усадьба купцов Зыряновых». semantic.uraic.ru (ռուսերեն). Семантическая библиотека. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  2. «Постановление Правительства Свердловской области № 859-ПП от 28 декабря 2001 года». docs.cntd.ru (ռուսերեն). Электронный фонд правовой и нормативно-технической документации. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Усадьба Зыряновых в Каменском Заводе». k-ur.ru (ռուսերեն). Виртуальный Каменск. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Свод памятников истории и культуры Свердловской области / ред. В.Е.Звагельская. - Екатеринбург: Сократ, 2008. - Т. 2. - С. 648. - ISBN 978-5-88664-323-7.
  • Памятники архитектуры Каменска-Уральского / С. И. Гаврилова, Л. В. Зенкова, А. В. Кузнецова, А. Ю. Лесунова - Екатеринбург: Банк культурной информации, 2008. - 92 с.