Առնչակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առնչակցություն, հանցագործության հետ առնչվող հանրորեն վտանգավոր գործողություն կամ անգործություն։ Ի տարբերություն հանցակցության, առնչակցությունը չի օժանդակում հանցավոր արարքի կատարմանը, դրա հետ պատճառական կապի մեջ չի գտնվում և տեղի է ունենում, երբ հանցագործությունն արդեն կատարվում է կամ ավարտված է։

Գործող օրենսդրությունն «առնչակցություն» տերմինը չի կիրառում և ինքնուրույն հանցավոր արարք չի դիտում։

Դրսևորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնչակցություն դրսևորվում է

  • հանցագործության մասին չհայտնելու
  • նախապես չխոստացված պարտակման և թողտվության ձևով՝ բոլոր հանցագործությունների նկատմամբ (վերջին բաղադրիչը քրեապես պատժելի արարք չի համարվում)։

Հանցագործության պարտակումը և իմանալ չհայտնելը քրեական պատասխանատվություն են առաջացնում միայն օրենքում նախատեսված դեպքերում, երբ դրանք վերաբերում են

  • պետական հանցագործություններին
  • սոցիալիստական սեփականությանը
  • անձի կյանքին և առողջությանը
  • քաղաքացիների անձնական գույքի դեմ ուղղված առավել ծանր, ինչպես նաև մեծ վտանգ ներկայացնող այլ հանցագործություններին։

Որոշ հանցագործությունների պարտակման և չհայտնելու պատժելիության մասին ակնարկներ կան հայ հին իրավունքի աղբյուրներում՝ Դավիթ Ալավկա որդու կանոններում, Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 546