Առնոլդ Կալինին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առնոլդ Կալինին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 7, 1929(1929-09-07)
Վախճանի օր փետրվարի 15, 2011(2011-02-15) (81 տարեկանում)
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
 
Պարգևներ

«Պատվո նշան» շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Բարեկամության շքանշան

Առնոլդ Կալինին (ռուս.՝ Арно́льд Ива́нович Кали́нин, սեպտեմբերի 7, 1929(1929-09-07) - փետրվարի 15, 2011(2011-02-15)), խորհրդային և ռուսական դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող (1999):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1951) և ԽՍՀՄ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիային կից որակավորման բարձրացման ֆակուլտետը (1989): Իրավաբանական գիտությունների թեկնածու։

  • 1969-1974 թվականներին՝ Կուբայում ԽՍՀՄ դեսպանատան դեսպանորդ-խորհրդական:
  • 1974 թվականի հուլիսի 26-ից-1982 թվականի դեկտեմբերի 17-ը՝ Պորտուգալիայում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[1]
  • 1982-1983 թվակակններին՝ ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական ապարատում պատասխանատու աշխատակից:
  • 1983 թվականի դեկտեմբերի 16-ից-1987 թվականի սեպտեմբերի 3-ը՝ Անգոլայում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 1987-1991 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական ապարատում պատասխանատու աշխատակից:
  • 1991 թվականի սեպտեմբերի 20-ից-2000 թվականի մայիսի 6-ը՝ Կուբայում ԽՍՀՄ/Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
  • 1995 թվականի ապրիլի 14-ից-2000 թվականի մայիսի 6-ը՝ Բարբադոսում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[5][4]։

Պարգևներ և պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշան (կրկնակի).
  • Բարեկամության շքանշան (1996 թվականի հունիսի 21)՝ Պետության առջև մատուցած ծառայությունների, արտաքին քաղաքական կուրսի անցկացման և Ռուսաստանի ազգային շահերի ապահովման գործում ունեցած մեծ ավանդի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար[6]։
  • «Պատվո նշան» շքանշան
  • Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող (1999 թվականի հունիսի 15)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած վաստակի և երկարամյա արդյունավետ դիվանագիտական գործունեության համար[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х томах, М., «Наука», 1985—1986. — Т. 2, с. 8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]