Առնե Սլեթշյոե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առնե Սլեթշյոե
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Ազգություն`{{{2}}} Նորվեգիա
Մասնագիտացում`Բայդարկա, 10000 մ
Երկիր`Flag of Norway.svg Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ`ապրիլի 8, 1960(1960-04-08) (59 տարեկան)
Ծննդավայր`Օսլո, Նորվեգիա
Հասակ`193 սմ
Քաշ`87 կգ

Առնե Բերնհարդ Սլեթշյոե (նորվ.՝ Arne Bernhard Sletsjøe; ապրիլի 8, 1960(1960-04-08), Օսլո, Նորվեգիա), նորվեգիացի թիավար, 1980-ականների մրցույթներին հանդես է եկել, որպես Նորվեգիայի թիմի անդամ: Երկու անգամ մասնակցել է Ամառային օլիմպիական խաղերին, բազմաթիվ ազգային և համաշխարհային մրցույթների հաղթող է: Նաև հայտնի է, որպես մաթեմատիկոս, գիտությունների դոկտոր, Օսլոյի համալսարանի դասախոս:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնե Սլեթշյոեն ծնվել է 1960 թվականի ապրիլի 8-ին, Օսլոյում, հայտնի ալտահարերի ընտանիքում: Դեռ փոքրուց ակտիվորեն զբաղվել է թիավարությամբ և հանդես է եկել նորվեգիական «Նորդ» խմբում:

Մեծահասակների միջազգային մակարդակի առաջին լուրջ հաջողությանը հասել է 1983 թվականին, երբ ընդգրկվել էր նորվեգիական գլխավոր թիմում և մասնակցել է ֆիննական Տամպերեյում անցկացվող չեմպիոնատին, որտեղ էլ շահեց արծաթե մեդալի: Մի շարք հաջողություններից հետո, նա մասնակցեց 1984 թվականին Լոս Անջելեսում կայացող Ամառային օլիմպիական խաղերին, հասել է մինչև կիսաեզրափակիչ, որի ժամանակ էլ չբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:

1987 թվականին Սլեթշյոեն հանդես է եկել գերմանական Դույսբուրգ քաղաքում կայացող միջազգային մրցույթում, որտեղ արժանացավ ոսկե մեդալի: Լինելով Նորվեգիայի գլխավոր թիմի առաջատարներից մեկը, մասնակցել է 1988 թվականին Սեուլում անցկացվող Ամառային օլիմպական խաղերին, այս անգամ հասավ մինչև կիսաեզրափակիչին, բայց վերջնակետին չհասավ: Շուտով նա որոշեց ավարտել իր կարիերան և իր տեղը զիջել երիտասարդ թիավարներին:

Ունի բարձրագույն կրթություն, 1983 թվականին ավարտել է Օսլոյի համալսարանը, 1989 թվականին մաթեմատիկայի ոլորտում ստացել է դոկտորական աստիճան: Արդյունքում մնաց աշխատելու համալսարանում, Նորվեգիայի մաթեմատիկական համայնքի անդամ է: Որոշ ժամանակ եղել է Նորվեգիայի թիավարների ֆեդերեցիայի նախագահը: Ներկայումս իր ընտանիքի հետ ապրում է Բերումում, ամուսնացած է նորվեգիացի թիավար Ինգեբորգե Ռասմուսենի հետ, ունեն երկու երեխա[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tung på venstresiden»։ Budstikka (Norwegian)։ 7 April 2010։ էջեր 36–37 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]