Առիմակդիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Առիմագդուսից)
Առիմակդիս
Գետաբերանի տեղակայումՄիջերկրական ծով
Տեղակայում
Երկիր Թուրքիա

Առիմակդիս, Առիմագդոս, Առիմագդուս, Առիմակդոս, Առիմակդուս, Օռիմագդուս, գետակ Կիլիկիայում, նրա արևմտյան մասում։ Սկիզբ է առնում Կիլիկյան Տավրոսից և թափվում Միջերկրական ծովը։ Երկարությունը 20-25 կմ է։ Ենթադրաբար նույնացնում են Անամուռի գետակի հետ։ Հիշատակում է Կ. Ռիտտերը։ Առիմակդիսը լատինական տառադարձությամբ հայտնի է «Arymagdus» և «Orymagdus» ձևերը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 326 — 992 էջ։