Առաքել (անձնանուն)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաքել (այլ կիրառումներ)
Առաքել Առաքել | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Նշանակություն | ուղարկել |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն[1] |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Կապված անուններ | Առաքել, Քալի |
Կապված հոդվածներ | «Առաքել» սկսվող էջեր |
Առաքել, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն առաքել՝ «ուղարկել» բայի անցյալ դերբայ առաքեալ ձևից, որը նշանակում է «ուղարկված»։ Համարվում է հունարեն άπόστολος բառի թարգմանությունը, որը գործածվում է որպես անձնանուն։ Արաբերեն rasūl բառը ևս նշանակում է «ուղարկված, առաքյալ» և գործածվում է որպես արաբական անձնանուն[2]։
Սկսել է գործածվել 12-րդ դարից։ Հնագույն ձևն է Առաքեալ, որը կրճատմամբ դարձել է Առաքել։ Ղարաբաղում գործածվում է ավելի կրճատ ձևը՝ Քալի[2]։
Գործածություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաքել վարդապետ Անեցի, հիշած է Անիի Ծաղկաձորի աշտարակի արձանագրության մեջ[3]։
- Առաքել քահանա, համբակ գրիչ, եղել է Աստվածատուր աբեղա գրչի օգնականը Կեչառուքում[4]։
- Առաքեալ վարդապետ, միաբան Ս․ Գրիգորի վանից Դարանաղեաց գավառի[5]։
- Առաքել գրիչ, օրինակեց Ավետարանը՝ Կամախ գավառի Սիմա գյուղի Եղիվանք անապատում[6]։
- Առաքել, միաբան Կամախի Եղիվանք անապատի[6]։
- Առաքել, քահանա, գրիչ, օրինակեց Հաղպատում Եսայի և Թուղթք Պողոսի[7]։
- Առաքել քահանա Կեչրորցի, զանազան տանջանքներով նահատակվել է Կեչրորում[8]։
- Առաքել, որդի Ռոմանոսի, եղբայր Սահակ Անեցի քահանայի, որ ստացավ Գետաշենի Ավետարանը։ 1211 թվականին արդեն մահացած էր[9]։
- Առաքել, վանահայր Բագարանի ուխտին, ով նորոգեց Զաքարե ամիրսպալասարի օգնությամբ[10]։
- Առաքել, կանգնեցրել է մի խաչքար Վայոց ձորի Սայլան գյուղում[11]։
- Առաքել աբեղա Անեցի կամ Շիրակավանցի, ով 1222 թվականին Մխիթար Չեչկանց Շիրակավանեցու օգնությամբ արաբերենից թարգմանեց «Աղէկախօս» երազահանը (արաբերեն տարբերակը կոչվում է «Թուփառմուլք», որի հեղինակներն են արաբ Խալավխանը և Սուլթանը)[12]։
- Առաքել վարդապետ, արաբերենից թարգմանել է «Պղնձե քաղաք» վեպը[13]։
- Առաքել վարդապետ, ունի աղոթքներ, որոնք անցել են Կիպրիանոսի մեջ[14]։
- Առաքել վարդապետ, ունի ոտանավոր «Վասն երկոտասան կենդանակերպիցն», որ հրատարակված է Երն․ երկն․ ոտ․ գրքի վերջում[15]։
- Առաքել վանահայր Լմբատի վանից, ժամանակակից Գրիգոր արքեպիսկոպոսի՝ առաջնորդի (1215-1227) Անիի[16]։
- Առաքել պատրիարք Երուսաղեմի, հաջորդեց Աբրահամին և կառավարեց 1218-1230 թվականներին։
- Առաքել Ղետրացի Տաթևի վանքից, մի զանգակ է նվիրել Սուչավայի հայոց եկեղեցուն[17]։
- Առաքել, որդի Պետրոս երեց Կատենայեցու, որ Հռոմկլայում գրեց մի Ավետարան[18]։
- Առաքել, եկել է Բուլղարիայի Թռնովա քաղաքից 1258 թվականին և քահանա է ձեռնադրվել[19]։
- Առաքել Երզնկացի, կազմարար Երզնկայում[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
- ↑ 2,0 2,1 Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 206-207 — 634 էջ։
- ↑ Շիրակ, էջ 41, 1160 թ
- ↑ Այրարատ, էջ 266, Հայապ․ էջ 399, 1184 թ
- ↑ Ձեռագիր, Սեբաստիա, էջ 247, 1201 թ
- ↑ 6,0 6,1 Ձեռագիր, Վենետիկ, Ա․, էջ 420, 1203 թ
- ↑ Յովսէփեան, Նիւթեր և ուս․ Ա․, էջ 71, 1207 թ
- ↑ Այրարատ, 47 ա, Շիրակ, էջ 129-130, Նոր վկ․, էջ 94-95, 1208 թ
- ↑ Յովսէփեան, Նիւթեր և ուս․ Ա․, էջ 42, 43
- ↑ Այրարատ, էջ 67, 1211 թ
- ↑ Սիսական, էջ 129, 1222 թ
- ↑ Տաշեան, Ցուց․, 348 բ, Յովնանեան, Հետազօտ․ Բ, 332, Ալիշան, Հին հաւատք 401, Bodleian 236
- ↑ Տաշեան, Ցուց․ 354 ա, Մատեն․ մանր ուս․ Բ, էջ 5-6
- ↑ Տաշեան, Ցուց․, էջ 474 բ, 511բ
- ↑ Առաք․ կենդ․, էջ 62-63
- ↑ Շիրակ, էջ 164-165
- ↑ Տան, Արևել․ հայք, էջ 18, 1244 թ
- ↑ Թորոս Աղբար, Բ․ 351, 1248 թ
- ↑ Ձեռագիր, Սեբաստիա, էջ 581
- ↑ Ֆ․ Մուրատ, Յայտ․ Յովհ, էջ յխ