Առավոտ (թերթ, Կ. Պոլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաւօտ
Տեսակշաբաթաթերթ, օրաթերթ
Գլխավոր խմբագիրԵրվանդ Հրաչ, Ենովք Արմեն և Երվանդ Տեր-Անդրեասյան
Հիմնադրվել է1909
Հրատարակման վայրԿոստանդնուպոլիս

«Առաւօտ», ազգային, քաղաքական շաբաթաթերթ, ապա՝ օրաթերթ։ Լույս է տեսել 1909-1924 թվականներին Կոստանդնուպոլսում (Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին ընդհատվել է)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Վերակազմյալ հնչակյան կուսակցության, 1920 թվականից՝ Ազգային ազատագրական կուսակցության Կոստանդնուպոլսի նահանգային վարչության, 1921 թվականից՝ ՌԱԿ-ի պաշտոնաթերթ։ Խմբագիրներ՝ Միսաք Սուրյան, Հրաչ Երվանդ, Ենովք Արմեն, Երվանդ Տեր-Անդրեասյան, Աշոտ Քեչյան։

Լուսաբանել է արևմտահայերի ազգային-քաղաքական խնդիրները, պահանջել է արևմտահայերի ինքնորոշումը փոխարինել ներքին ինքնավարությամբ, քննադատել 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագիրը, դատապարտել 1921 թվականի Փետրվարյան ապստամբությունը։ Առավոտին աշխատակցել են Երվանդ Օտյանը, Հ․ Մառքը, Վ․ Զարդարյանը, Մ․ Նաթանյանը, Պ․ Քեչյանը, Վ․ Շահրիմանը, Վահան Թոթովենցը, Վազգեն Շուշանյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։