Պաչոտնու տրտունջը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաչոտնու տրտունջը
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՎիքիդարանՊաչոտնու տրտունջը

«Առաջ մեր գյուղում պաչոտնի մարդը…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1]։ Գրվել է 1898 թվականի օգոստոսին, Շուլավերում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրվել է 1898 թվականի օգոստոսին, Շուլավերում, ինչը երևում է Փիլիպոս Վարդազարյանին և Արիստակես Զարգարյանին հեղինակի գրած նամակներում։

Սևագիր-ինքագրերից մեկը պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Ինքնագրից առաջին անգամ տպագրվել է Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի I հատորում՝ 471-473 էջեր։

Բանաստեղծության ստեղծման շարժառիթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծության ստեղծման շարժառիթների մասին Թումանյանը գրում է․

Ներկայացման համար—կարդալու ինձանից անտիպ ոտանավոր խնդրեցին, ես էլ այսօր մի ոտանավոր գրեցի (երգիծական) հատկապես շուլավերցիների այդ ներկայացման համար»— «Պաչոտնու տրտունջը։

Սակայն ներկայացման ժամանակ այդ բանաստեղծությունը չի կարդացվել։ Այդ առիթով Թումանյանը գրել է․

Այնպիսի մի աղմուկ, մի խռովություն ընկավ, որ ներկայացման երեկոյան եթե նայեիր փողոցները, կկարծեիր, թե մի կարևոր բունթ կա գյուղում։ Ծիծաղելին այն էր, որ ամբոխը, պաչոտնիների ոտնատակած ամբոխն ավելի խիստ էր հուզվել։ Սպառնալիքն այնպես մեծ եղավ, որ երիտասարդները պատրաստած ոտանավորը հանեցին ցուցակից, վախենալով, որ ինձ հետ անախորժություն պատահի, ինչպես նամակներով ու պատգամավորների բերանով սպառնում էին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու, I հատոր. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ. էջեր 654–655.