Առաջին ուսուցչուհին (հուշարձան, Մատվեև Կուրգան)
Առաջին ուսուցչուհին | |
---|---|
Առաջին ուսուցչուհու հուշարձանը Մատվեև Կուրգանում | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2003 |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Մատվեև-Կուրգան |
Բնակավայր | Ռոստովի մարզ |
Շինության ձև | բրոնզե հուշարձան |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | կանգուն |
Առաջին ուսուցչուհու հուշարձան (ռուս.՝ Памятник первой учительнице), առաջին ուսուցչուհուն նվիրված հուշարձան Ռուսաստանի Մատվեևո-Կուրգանսկի շրջանի Մատվեև Կուրգան գյուղում[1]։ Բրոնզե հուշարձանը տեղադրվել է գյուղի կենտրոնական հրապարակում՝ դպրոցի դիմաց[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակագործը պատկերել է գիրքը ձեռքին ուսուցչուհուն, որի կողքին ծաղկեփնջով կանգնած է առաջին դասարանցի աշակերտը։ Հուշարձանի հեղինակը դոնի քանդակագործ Անատոլի Սկնարինն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ուսուցչի անմոռանալի կերպարի հավերժացման գաղափարը պատկանում է Մատվեև Կուրգան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենին և ուսուցիչներին։ Հուշարձանի շինարարության համար գումարը հավաքել են Մատվեև Կուրգանի բնակիչները[1]։ Հուշարձանը բացվել է 2003 թվականին։
Առաջին ուսուցչին նվիրված հուշարձաններ կան Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ Սարատովում, Չելյաբինսկում, Ուլյանովսկում, Նեժինում, Ստեռլիտամակում և արտերկում[3]։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քանդակագործ՝ Անատոլի Սկնարին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 В Ростовской области поставили памятник первой учительнице
- ↑ «Памятник первой учительнице». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Памятник Первой учительнице