Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (Պուշկին)
Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան | |
---|---|
Տեսակ | կոթող |
Ստեղծում | 2008 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Պուշկին |
Շինության ձև | Հուշարձան |
Ներկա վիճակ | Կանգուն |
Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (ռուս.՝ Памятник героям Первой мировой войны), հուշարձան՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զոհված ռուս զինվորներին։ Գտնվում է Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքի Կազանսկոե գերեզմանատնից ոչ հեռու։ Տեղադրվել է պատերազմի ավարտի 90-ամյա տարելիցին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը կառուցվել է Սանկտ Պետերբուրգի բնակիչների և ադմինիստրացիայի նախաձեռնությամբ Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների խորհրդային տարիներին ավերված եղբայրական գերեզմանի տեղում։ 1918 թվականին հազարավոր մարդիկ են թաղվել Ցարսկոյե Սելոյի գյուղական գերեզմանատանը։ Խորհրդային տարիներին ժամանակավոր փայտե եկեղեցին ապամոնտաժվել է, զինվորների գերեզմանները դարձել են խոտածածկ, և 1934 թվականին միայն տեղագրական գծահանման միջոցով է որոշվել եղբայրական գերեզմանի պատմական սահմանները[1]։
Ներկայումս այս ռազմական գերեզմանոցը կոչվել է «1914-1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմում զոհված ռուս զինվորների Ցարսկոյե Սելոյի եղբայրական գերեզմանոց»։
Գեղարվեստական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցածր պատվանդանի վրա մոխրագույն գրանիտից յոթ մետր բարձրությամբ ստելան ավարտվում է ուղղափառ խաչով։ Հուշարձանի ճակատային մասում կա գրություն. «Առաջին համաշխարհային պատերազմում ընկած հերոսների հիշատակին։ 1914-1915-1916-1917-1918»։ Հուշարձանի հեղինակներն են սանկտպետերբուրգցի ռազմական ճարտարապետներ և նկարիչներ՝ գլխավոր ճարտարապետ, Լենինգրադի ռազմական շրջանի հրամանատարի խորհրդական Վ. Ֆիլիպով, ճարտարապետներ` Վ. Մուխին և Մ. Բունին, ճարտարապետության թեկնածու Յու. Զատիկին։