Ապուհայաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապուհայաթ, հանքային աղբյուր Թուրքիայում, Դերսիմում, Կարմիր վանք եկեղեցու բակում։ Ըստ ավանդության հայտնի է եղել որպես կենաց և անմահության ջուր։ Նույն ավանդության ասելով՝ այդ ջուրը շատ օգտակար է եղել մարսողության համար և դրանով է բացատրվում շրջակայքի բնակչության երկարակյաց լինելը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 314 — 992 էջ։