Ապոլլոն և Դափնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապոլլոն և Դափնե
տեսակքանդակ
նկարիչՋովաննի Լորենցո Բեռնինի[1]
տարի1622
բարձրություն2,43 մետր
ուղղությունբարոկկո[2]
ժանրարձանախումբ
նյութԿարարայի մարմար
գտնվում էԲորգեզե պատկերասրահ
հավաքածուԲորգեզե պատկերասրահ
քաղաքՀռոմ
պատվիրատուՇիպիոնե Բորգեզե
մասն էԲորգեզե ժողովածու
կայք
Ծանոթագրություններ
 Apollo and Daphne (Bernini) Վիքիպահեստում

Ապոլոն և Դափնի ՝ մարմարե քանդակ, որի հեղինակն է Բարոկկոյի(չաշխատող հղում) ժամանակաշրջանի նշանավոր իտալացի քանդակագործ և ճարտարապետ, նկարիչ Լորենցո Բերնինին։ Այն ստեղծվել է 1622-1625 թվականների ընթացքում և գտնվում է Հռոմի(չաշխատող հղում)ի Բորգեզե պատկերասրահում։ Քանդակը Օվիդիուսի «[http:// մետաֆորայի պատմության տպատկերն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերնինը դեռ նոր էր սկսել կարիերա ստեղծել, երբ Կարդինալ Շիպիոնե Բորգեզին պատվիրեց «Ապոլլոն և Դափնի» քանդակը, որը վերջինն էր նրա պատվիրած մի շարք արվեստի գործերից։ Ավելի վաղ նա պատվիրել էր Պերսեփոնեի առևանգումը և տվել Կարդինալ Լյուդովիկո Լյուդովիզիին[3]։ Արձանախմբի սկզբնական աշխատանքների մեծ մասն արվել է 1622-1623 թվականներին, քանի որ քանդակագործը շտապում էր ավարտել իր «Դավիթ» քանդակը, իսկ «Ապոլլոն և Դափնի»-ն ավարտում է 1965 թվականի աշնանը[4]։ Քանդակը 1625 թվականի սեպտեմբերին նոր տեղափոխվում է Կարդինալի վիլլա[5]։ Բերնին արձանախումբն ավարտել է իր աշակերտի՝ Ջուլիանո Ֆինելլիի օգնությամբ, ով ստանձնել էր այն դետալների աշխատանքը, որոնք ցույց են տալիս Դաֆնիի փոխակերպումը մարդուց ծառի, ինչպիսիք են կեղևն ու ճյուղերը, ինչպես նաև նրա քամոց քշված մազերը[6]։ Որոշ պատմաբաններ, սակայն, անտեսում են Ֆինելիի ներդրման կարևորությունը[7]։ Քանդակի աշխատանքներն ամբողջովին ավարտվում են 1625 թվականի աշնանը և երիտասարդ քանդակագործի արձանախումբն անմիջապես ընդունվում է մեծ խանդավառությամբ[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև քանդակը գնահատելի է տարբեր տեսանկյուններից, այնուամենայնիվ Բերնին որոշեց այն տեսանելի դարձնել դռան աջ կողմից, որտեղ այն տեղադրված էր[8]։ Քանդակն այս տեսանկյունից դիտելը թույլ է տվել դիտորդին միաժամանակ տեսնել Ապոլոնի և Դաֆնիի հայացքները, հասկանալով պատմությունը՝ առանց որևէ դիրքի փոխելու անհրաժեշտության[9]։ Հետագայում, քանդակն ավելի ուշ տեղափոխվել է սենյակի կենտրոնական հատված[8]։

Պերսեփոնեի առևանգումը (Բեռնինի)

Ինչպես Բերնինիի «Պերսեփոնեի առևանգումը » քանդակում, այնպես էլ «Ապոլլոնն ու Դաֆնի» քանդակն ունի քարտուշ(չաշխատող հղում)՝ Ուրբանոս VIII ի բարոյական պատգամով։ Հեթանոսական սյուժեի քրիստոնեական բարոյական արժեք բնորոշելու արդարացման մի ձև էր արձանի առկայությունը Բորգեզեի վիլլայում։

Պատկերագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրո աստված Կուպիդոնի (Էրոսի) արձակած երկու նետերից մեկը` սեր ծնող էր, որով նա խոցել էր Ապոլլոնի սիրտը, մյուսը` սերը հանգցնող, որով խոցել էր գետերի աստծո՝ Պենեուսի դստեր` հավերժահարս Դափնեի սիրտը։ Եվ երբ Ապոլլոնը հանդիպեց չքնաղ Դափնեին ու սիրեց նրան, Դափնեն քամու պես հեռու փախավ նրանից։ Ապոլլոնը շփոթվեց, որ Դափնեն փորձում էր փախչել իրենից[10]։։

-Կա՛նգ առ, չքնա՛ղ հավերժահարս,-կանչեց Ապոլլոնը,- ինչո՞ւ ես ինձնից փախչում` գայլից հետապնդվող գառնուկի պես։ Արծվի ճանկերից ճողոպրող աղավնու նման սուրում ես դու։ Չէ՞ որ ես թշնամի չեմ։ Կա՛նգ առ, հավերժահա՛րս, սերն է ինձ ստիպում, որ հետևեմ քեզ։ Մի տե՛ս դու, ոտքերդ արյունոտել ես` տատասկին ու սրածայր փշերին դիպցնելով:Սպասի՛ր, կա՛նգ առ։ Ե՛ս եմ, Ապոլլո՛նը, շանթարձակ Զևսի որդին և ոչ թե մի հասարակ մահկանացու հովիվ:Բայց չքնաղ Դափնեն փախչում էր ավելի ու ավելի արագ։ Ասես թևածելով սուրում է Ապոլլոնը նրա հետևից։ Ավելի ու ավելի է մոտենում Դափնեին։ Ահա, ուր որ է` կհասնի։ Ուժերը լքում են Դափնեին։ Եվ նա աղերսում է իր հորը` Պենևսին.

— Հա՛յր իմ Պենևս, օգնության հասիր ինձ։ Բացվի՛ր, գետի՛ն, կլանի՛ր ինձ։ Խլեցե՛ք ինձանից այս կերպարանքը, նա ինձ միայն տանջանքներ է պատճառում։

Այս խոսքն ասելուն պես կեղևապատվեց նրա քնքուշ մարմինը, վարսերը` տերևներ, իսկ ձեռքերը, որ կարկառված էին դեպի երկինք, ճյուղեր դարձան։ Խորունկ վիշտը սրտում` գրկեց Ապոլլոնը դափնեծառ դարձած Դափնեին, և ծառի կեղևի տակից նա լսում էր Դափնեի դեռևս բաբախող սրտի տրոփյունը։

Երկար ժամանակ Ապոլլոնը տխուր-տրտում կանգնեց դափնու մոտ, և վերջապես ասաց.

-Թող այսուհետ միայն քո ճյուղերի պսակը զարդարի իմ գլուխը, թող սրանից հետո քո կանաչ զարդարանքը լինի իմ կիթառին և կապարճին։ Թող երբեք չթորշոմի քո կանաչը։ Հավերժ դալա՛ր եղիր։

Եվ Դափնին կամացուկ սոսափեց իր սաղարթախիտ ճյուղերը և, իբրև համաձայնության նշան, խոնարհեց իր կանաչ կատարը։

Այս ամենից հետո անգամ նա չկորցրեց Դափնեի հանդեպ ունեցած իր կիրքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. Hibbard 1990, p. 38.
  4. 4,0 4,1 Pinton, p. 18
  5. Wittkower 1955, p. 240.
  6. Mormando 2011, p. 45.
  7. Fenton 2000, p. 94.
  8. 8,0 8,1 Harris, Ann Sutherland (2008). Seventeenth-Century Art and Architecture. Upper Saddle River, NJ: Pearson Education Inc.
  9. Hibbard 1990, p. 40.
  10. Ovid (More) Metamorphoses, Book I
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոլլոն և Դափնե» հոդվածին։