Ապոլլոնի տաճար (Դելֆի)
Ապոլլոնի տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | հին հունական տաճար, ավերակներ և հնագիտական հուշարձան |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Դելֆի |
Ժառանգության կարգավիճակ | գրանցված հնագիտական տարածք Հունաստանում |
Նվիրված | Ապոլլոն |
Temple of Apollo in Delphi Վիքիպահեստում |
Ապոլլոնի տաճարը Դելֆիում, այժմ իրենից հին հունական տաճարի փլատակներ ներկայացնող կառույց։ Իր տեսակով այն պերիպտեր է՝ դորիական օրդերի կառույց, որը թվագրվում է մ.թ.ա. IV դար։ Այն կանգնեցվել է Քսենոդորի և Ագաֆոնի կողմից այդտեղ ավելի վաղ եղած տաճարի հիմքերի վրա, որ մ.թ.ա. VII դարում կառուցել են Տրոֆոնիա և Ահամեդ ճարտարապետները[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին տաճարները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապոլլոնի առաջին տաճարը, ըստ միֆի, կառուցել են դափնուց «դափնու ծառից՝ Ապոլլոնի սրբազան խորհրդանիշից»։ Երկրորդ տաճարը, ըստ փոխանցված տեղեկության, պատրաստվել է մեղրամոմից և փետուրներից։ Մ.թ.ա. VIII դարի երկու կառույցներից մնացած մնացորդները կարող են կապված լինել առաջին երկու տաճարների հետ։ Ապոլլոնի երկրորդ տաճարը կառուցվել է բրոնզից։
Չորրորդ տաճար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապոլլոնի չորրրդ տաճարը հավանաբար կառուցվել է մ.թ.ա. VII դարում, և ըստ Պավսանիասի՝ այրվել է մ.թ.ա. 548 թվականին հրդեհի պատճառվ։
Հինգերորդ տաճար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապոլլոնի հինգերորդ տաճարը կառուցվել է մ.թ.ա. 525-505 թթ-ին և ստացել է «Ալկմեոիդների տաճար» անունը՝ ի պատիվ աթենական ընտանիքի, որը ֆինանսավորում էր վերակառուցումը հրդեհից հետո, որը ավերել էր սկզբնական կառույցը։ Նոր շինությունը իրենից ներկայացնում էր դորիական սյունասրահ տաճար։ Այս տաճարը ավերվել է մ.թ.ա. 375 թվականին երկրաշարժի պատճառով։ Ճակտոնային քանդակները նվիրված էին Աթենքից Պրակսիային և Անդրոստենին[1]։
Վեցերորդ տաճար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապոլլոնի վեցերորդ տաճարը թվագրվում է մ.թ.ա. 320 թվականին, իսկ նրա մնացորդներն՝ ավելի վաղ[2]։
Ներսում է գտնվում ադիտոնը՝ Դելփյան պատգամախոսի և Պիթիայի նստավայրը։ Տաճարում փորագրվել է «Ճանաչիր ինքդ քեզ» ասույթը՝ դելփյան մաքսիմներից մեկը (որոշ ժամանակակից հույն գրողներ փաստում են, որ մյուսները ևս փորագրված են եղել)։
Տաճարը գոյություն է ունեցել մինչև 390 թվականը, երբ հռոմեացի Թեոդոսիոս Ա Մեծ կայսրը ստիպում է պատգամախոսին լռել՝ կործանելով տաճարը, քանդակների մեծ մասը, արվեստի գործերը՝ հանուն քրիտոնեության[3]։ Այս տեղը ամբողջությամբ ավերվել է քրիստոնեականների կողմից, որոնք ձգտում էին վերացնել հեթանոսության բոլոր հետքերը[3]։
Այս տաճարի մնացորդները ավերվում են ավելի արագ, քան Պառնասի լեռների արևելյան լանջերի այլ ավերակներ։ Առավելությունը կապված է կրաքարի օգտագործման հետ, որն ավելի փափուկ նյութ է՝ համեմատած ծակոտկեն քարի հետ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Sakoulas, Thomas. «Temple of Apollo at Delphi». Ancient-Greece.org. Վերցված է 18 февраля 2020-ին.
- ↑ Gruben G., Griechische Tempel und Heiligtümer, München, 2001
- ↑ 3,0 3,1 Trudy Ring, Robert M. Salkin, Sharon La Bod, International Dictionary of Historic Places: Southern Europe; Page 185; [1]
- ↑ «Temple of Apollo at Delphi». Ancient-Greece.org. Ancient-Greece.org. Վերցված է 18 февраля 2020-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոլլոնի տաճար (Դելֆի)» հոդվածին։ |
|