Ապահովության հանձնաժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապահովության հանձնաժողով, ստեղծվել է 1912 թվականին Հայկական հարցի վերաբացման ընթացքում։ Հանձնաժողովի անդամներն են եղել պոլսահայ նշանավոր մտավորականները։

Ստեղծման նպատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թ. դեկտեմբերի 21-ին Կ. Պոլսի Հայոց Ազգային Ժողովը սկսում է Հայկական Հարցի վերաբացման գործընթաց։ Հայկական շրջանակները որոշում են ստեղծել Ապահովության հանձնաժողով։

Ապահովության հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակը բարենորոգումների ծրագրի մշակումն էր, որը պետք է բաց քննարկվեր եվրոպական տերությունների ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ։ Հանձնաժողովի հրապարակած նյութերն ու տեղեկությունները նպատակ ունեին ներկայացնել այն ահավոր կոտորածները, որոնք տեղի էին ունենում Արևմտյան Հայաստանում, բացահայտել թուրքահայերի կարիքները և քայլեր մշակել դրանց բավարարման համար։ Հանձնաժողովի աշխատանքը և գոյությունը պետք է հնարավորինս գաղտնի լիներ։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ 5-րդը Հայկական հարցի վերաբացումը և դրանով զբաղվելու պատասխանատվությունը վերցրեց իր վրա, Կ. Պոլսի Ազգային խորհուրդը միջազգային մակարդակով, ձևականաորեն, դուրս մնաց դիվանագիտական պայքարին պաշտոնական մասնակցություն ունենալուց։ Ապահովության հանձնաժողովը, խուսափելով բացահայտ գործունեությունից, աջակցում, կաթողիկոսին նամակների միջոցով տեղեկացնում էր արևմտահայերի իրական վիճակի մասին։ Այստեղից կարող ենք փաստել, որ Ապահովության հանձնաժողովի նպատակն էր միավորվել Հայ առաքելական եկեղեցու հետ և Էջմիածին ուղարկել անհրաժեշտ նյութերը, վկայությունները և նկատառումները հասանելի դարձնելու հարցում։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]