Ոսկան Մարտիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկան Մարտիկյան
Ծնվել է1867
ԾննդավայրԵրզնկա, Օսմանյան կայսրություն
Մահացել է1947
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրող

Ոսկան Մարտիկյան (1867, Երզնկա, Օսմանյան կայսրություն - 1947), հայկական ծագումով օսմանցի քաղաքական գործիչ, գրող և խմբագիր[1]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկան Մարտիկյանը ծնվել է Երզնկայում, հայկական ընտանիքում։ Երիտասարդ տարիքում բարձրագույն կրթություն ստանալու համար տեղափոխվել է Ստամբուլ։

Կրթություն ստանալուց հետո նա բազմաթիվ պաշտոններ է ստացել օսմանյան կառավարությունում և նախարարություններում։ Նա ղեկավարում էր Օսմանյան փոստ հեռագրային ծառայությունը և բազմաթիվ բարեփոխումներ է արել, որոնք մեծ հակազդեցություն գտան[2]։ Օսմանյան խորհրդարանի ընտրություններից հետո ընտրվել է պատգամավոր։

«Թանին» թերթի ազգայնական խմբագիր Հուսեյն Քահիթ բեյը զրպարտել է Մարտիկյանին՝ պնդելով, որ նա օսմանյան նոր թղթադրամների նախագիծը կազմել է հայի համար, և որ նրա տպագրության մեջ եղել են գաղտնագրված հայկական ծածկագրեր։ Օսմանյան հանձնաժողովը հետաքննել է մեղադրանքները և հերքել է Մարտիկյանի դեմ զրպարտությունները։ Այնուամենայնիվ, նրա հեղինակությունը որպես վստահելի քաղաքական գործիչ խիստ վնասվեց երիտթուրքերի շրջանում։ 1914-ին առաջին համաշխարհային պատերազմի սկզբում, երբ Օսմանյան խորհրդարանը քննարկում էր, թե արդյոք պետք է երկիրը մտնի պատերազմի մեջ, Մարտիկյանը չէր թաքցնում իր, որ հավանություն չի տալիս այդ մասնակցությանը[3]։ Սա հետագա պառակտում ստեղծեց Օսմանյան իշխանությունների և իր միջև։ Մեծ ճնշումների ներքո նա հրաժարական տվեց խորհրդարանում իր մանդատից[4]։

1918 թվականին Ոսկան Մարտիկյանը մեկնել է Եվրոպա և աուդիտոր դարձել տարբեր համալսարաններում։ Իրաքի նորաստեղծ կառավարությունը Մարտիկյանին հրավիրել է ծառայության և նրան շնորհվել է «Բեյ» կոչում։ Նա նաև հայ համայնքի ուժեղ կողմնակիցն էր՝ որպես Ստամբուլի Ազգային քաղաքական ժողովի անդամ։  Նա ակտիվ մասնակցություն է ունեցել բազմաթիվ գրական և հասարակական նախաձեռնություններում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Astoyan, Anahit. «Armenians in the Service of the Ottoman State Apparatus». Hetq. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. Payaslian, Simon (2005). United States policy toward the Armenian question and the Armenian genocide ([Online-Ausg.]. ed.). New York [u.a.]: Palgrave Macmillan. ISBN 9781403970985.
  3. Kévorkian, Raymond H. (2010). The Armenian genocide : a complete history. London: I. B. Tauris. ISBN 9781848855618.
  4. 4,0 4,1 Astoyan, Anahit. «Armenians in the Service of the Ottoman State Apparatus». Hetq. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.Astoyan, Anahit. "Armenians in the Service of the Ottoman State Apparatus". Hetq. Archived from the original on 10 January 2013. Retrieved 16 December 2012.