Աուսֆալյան դարպասներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն

Kaliningrad 1200 11.jpg
Կոորդինատներ: 54°42′43.85″ հս․ լ. 20°29′27.19″ ավ. ե. / 54.7121806° հս․. լ. 20.4908861° ավ. ե. / 54.7121806; 20.4908861
Աուսֆալյան դարպասների տեսքը

Աուսֆալյան դարպասներ (նաև` ելքային դարպասներ, գերմ.՝ Ausfalstor, արտագրոհի դարպասներ), Կալինինգրադի պահպանված քաղաքային յոթ դարպասներից մեկը: Տեղակայված է Գվարդիական պողոտայի և Գորնի փողոցի խաչմերուկի հարավ արևմտյան անկյունում, 1200 գվարդիականների հուշարձանի անմիջական մոտակայքում:

Պահպանված դարպասներից Աուսֆալյանը վերակառուցվել է ավելի բարձր աստիճանով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարի քսանական թվականներին, մոտավորապես ներկայիս դարպասների տեղում կառուցված առաջին դարպասները, գտնվում էին քաղաքի պաշտպանական բերդապատնեշի շրջակայքում: Հետագայում, 1866 թվականին, դարպասները նորից կառուցվեցին աղյուսային գոթիկայի ոճով: 19-րդ դարում կառուցված Աուսֆալյան դարպասները նախատեսված էին միայն հետիոտների համար և ավելի նվազ նշանակալի էին մնացած քաղաքային դարպասների համեմատ (որի մասին է վկայում նրա համեմատաբար աղքատ ճարտարապետական ձևավորումը ): Նոր Աուսֆալյան դարպասները նախագծել է ճարտարապետ Լյուդվիգ ֆոն Աստերը:

Դարպասները հենց սկզբից մխրճված էին բերդապատնեշի մեջ և փաստացի գտնվում էին հողի մակարդակից ցածր: 20-րդ դարում կառուցվեց դարպասի միակ ուղանցումը, իսկ 1910 թվականին ինչպես մյուս դարպասները, Աուսֆալյան դարպասները հանձնվեցին քաղաքի ռազմական գերատեսչությանը:

Պատերազմի ժամանակ Աուսֆալյան դարպասները վերասարքավորվեցին որպես զորահրամանատարական ղեկավարման կետ: Դարպասների ներքին ընդարձակ տարածքները բետոնե պատերով բաժանվեցին առանձին հատվածների, որոնց միջև ընկած տարածքները փակվեցին հերմետիկ պաշտպանական դռներով:

Պատերազմից հետո դարպասները օգտագործվում էին որպես պահեստներ, հետագայում, որպես ռմբապաստարան հարակից տարածքում գտնվող դպրոցի և ոստիկանության համար:

1993 թվականին դարպասների վերին հատվածում, Գվարդիական պողոտայի երթևեկելի մասի մակարդակին հավասար կառուցվեց Սուրբ Գևորգի ուղղափառ մատուռը, նվիրված Քյոնիգսբերգի գրոհի ժամանակ զոհված խորհրդային զինվորների հիշատակին:

2007 թվականի գարնանը Աուսֆալյան և Երկաթուղային դարպասները հանձնվեցին Կալինինգրադի մարզային պատմա-գեղարվեստական թանգարանին: Նախատեսվում է դարպասների ռեստավրացիա, որի արդյունքում նրա տարածքներում պետք է տեղադրվեին թանգարանային ցուցանմուշներ: 1200 գվարդիականների հուշարձանի և Հաղթանակի զբոսայգու հետ միասին դարպասները պետք է դառնան ռազմապատմական համալիրի մի մասը:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրով փոս Աուսֆալյան դարպասների դիմաց (ձախից)

Աուսֆալյան դարպասները ունեն միայն մեկ ուղանցում, որն արտաքինից դուրս է գալիս սանդուղքով և բավականին նեղ կամրջակով (որոնց հետքերը պահպանվել են մինչ այժմ), ինչը հաստատում է այն փաստը, որ դարպասները նախատեսված են եղել միայն հետիոտների համար: Անցուղու կողմերում տեղակայված են կազեմատներ հրակնատներով դիմային և կողային հրաձգության համար: Ուղանցումը փակվում է սոխաձև կամարով, որը զարդարված է ատամնավոր շրջակալներով: Դեպի խրամ դուրս եկող դարպասի կողային պատերը երեսապատված են գրանիտե սալիկներով զարդարված քառակուսի կոպտատաշ քարով:

Անցուղու վրա տեղակայված է մարտական հարթակ ատամնավոր ճաղաշարով:

Դեպի քաղաքի կողմն ուղղված դարպասի ճակատային մասի արտաքին տեսքի մասին ոչինչ հայտնի չէ, քանի որ այն ծածկված է հողով և լուսանկարներ չեն պահպանվել:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Авенир Овсянов. В казематах королевского форта. Калининград, «Янтарный сказ», 1999. Стр 95-96, 105—106.
  • Балдур Кёстер «Кёнигсберг. Сегодняшний Калининград. Архитектура немецкого времени» . Перевод с немецкого (текст). Данные оригинального немецкого издания: Baldur Köster , Husum Druck; 2000, ISBN 3-88042-923-5
  • Юрий Ржевцев. Их Альма-матер — бывшая биржа труда // газета «Удачный выбор» (Калининград), номер за 23 апреля — 2 мая 2003 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]