Աշուղ Ռազմար Սասունցի
Արտաքին տեսք
Աշուղ Ռազմար Սասունցի | |
---|---|
Ծնվել է | 1952 |
Ծննդավայր | Իրինդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | աշուղ |
Պարգևներ և մրցանակներ |
Աշուղ Ռազմար Սասունցի (Ռազմարա Պանդուխտի Վարդումյան, 1952, Իրինդ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աշուղ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2011)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավարտել է Կաթնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցը։
- Ավարտել է Նովոսիբիրսկի Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարանը։
Ստեղծագործական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատել է Թալին քաղաքի մշակույթի տանը։
- Երգել է «Մարաթուկ» և «Գանձասար» անսամբլներում։
- Հիմնադրել և ղեկավարել է «Սասնա ծռեր» և «Էրգիր» աշուղական երգի անսամբլները։
- 2005 թ. ձեռնադրվել է և ստացել աշուղ-վարպետի կոչում։
- 2008 թ. հրատարակել է «Անցնինք Սասուն, մտնինք Վան», իսկ 2012 թ.՝ «Անուշ էրգիր» գրքերը։
- Հայտնի երգերից են՝ «Անցնինք Սասուն, մտնինք Վան», «Հավքերն Էկան», «Անդրանիկին» և այլն։
Կոչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]