Աշոտ Սյունի
| Աշոտ Սյունի | ||
| ||
|---|---|---|
| Հաջորդող | Սմբատ | |
| Ազգություն | հայ | |
| Ծննդյան օր | անհայտ | |
| Վախճանի օր | մոտ 909 | |
| Թաղված | Տապանաքար Աշոտիկ իշխանի | |
| Զավակներ | Գրիգոր Ա Սյունի | |
«...Իսկ սիսական իշխան Վասակը, որ փաղաքշաբար Իշխանիկ էր կոչվում, աստվածամերձ ուղիով ու բարեպաշտ փորձով վարելով իր առաքինի կյանքը՝ վախճանվում է և թաղվում իր հայրերի գերեզմանոցում։ Եվ ապա նրա փոխարեն իշխանությանը տիրում է նրա եղբայր Աշոտը՝ հեզահամբույր, խաղաղասեր, բարեպաշտ, աստվածավախ մի մարդ, որ ամեն ինչով իրեն նվիրել էր հայրենի տերության շինարարությանը։ Հովհաննես Դրասխանակերտցի. «Հայոց պատմություն» [1]
Աշոտ Սյունի, Սյունիքի իշխան մոտ 892-909 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյունիների դինաստիայից, Վասակ Իշխանիկի եղբայրը և իրավահաջորդը[2][2][3][4]։ 891 թվականին մասնակցել է Հայոց Սմբատ արքայի թագադրմանը։ 895-906 թվականներին Գրիգոր Սուփան 2-րդի և Ձագիկ իշխանների հետ կառուցել է Տաթևի վանքի Սուրբ Պողոս-Պետրոս տաճարը[5][6]։ Ունեցել է չորս որդի՝ Սմբատ, Սահակ, Վասակ և Բաբկեն։ Մոտավորապես 909 թվականին գերապետությունն անցել է իր որդի Սմբատին։ Սմբատի թոռը՝ Սահակի որդին, հետագայում Սյունիքի թագավոր դարձավ։ Մահացել է մոտավորապես 909 թվականին[7]։ Թաղված է Տաթևում։
| «Այդ տարում հանգստություն գտան (Քրիստոսի մոտ) Հայոց մեծ հայրապետ Գևորգը և Սյունիքի իշխան Աշոտը... այդ ամենը շուտով հայերին պատուհասած տանջանքների և տառապանքների միայն սկիզբն էր» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Иованнес Драсханакертци. гл. XXIX // История Армении. — Ер., 1986.
- 1 2 A. E. Redgate. The Armenians. — Wiley-Blackwell, 2000. — С. 208.:
Vayotsc-dzor and other lands passed from Vasak Ishkhanik to his brother Ashot and then to Vasak’s son as co-heir with Ashot’s four sons
- ↑ Степанос Орбелян. История области Сисакан. — Ер., 1986. — С. 255. (հայ.)
- ↑ Степанос Орбелян. История области Сисакан. — Ер., 1986. — С. 475, 177. (հայ.)
- ↑ История армянского народа. — Т. III. — С. 173. (հայ.)
- ↑ Nicholas Holding, Deirdre Holding. Armenia with Nagorno Karabagh. — 3-е изд. — Bradt Travel Guides, 2011. — Т. 3. — С. 256.
On the north facade are also representations of the founders of the church – Prince Ashot, his wife Shushan, Grigor Supan, the ruler of Gegharkunik, and Prince Dzagik.
- ↑ См. прим. 129