Աշոտ Չիթչյան
Աշոտ Չիթչյան | |
---|---|
Ծնվել է | 1903 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1972 |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1928) և Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների թեկնածու և դոցենտ |
Պարգևներ |
Աշոտ Հովհաննեսի Չիթչյան (1903, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1972), հայ հողագետ։ ՀԽՍՀ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոտ Չիթչյանը ծնվել է 1903 թվականին Թիֆլիսում։ 1924-1928 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը։ 1927-1938 թվականներին աշխատել է որպես հողագետ-քիմիկոս, ջրային տնտեսության վարչությունում՝ որպես հողագիտության լաբորատորիայի վարիչ։ 1935-1937 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղում որպես կրտսեր հողագետ, 1937-1955 թվականներին՝ բաժանմունքի վարիչ։ 1955-1958 թվականներին եղել է խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտական աշխատող և հողագիտության և ագրոքիմիայի բաժնի վարիչ։ 1958-1971 թվականներին եղել է հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտի հողերի մելիորացիայի և հետագայում ռեժիմային հետազոտությունների բաժնի վարիչ։ 1931-1941 թվականներին եղել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի հողագիտության ամբիոնի ասիստենտ, դոցենտ, ամբիոնի վարիչ։ 1938-1952 թվականներին դոցենտի պաշտոն է վարել նաև Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կերհայթհայթման ամբիոնում։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին պաշտպանական նշանակության հատուկ աշխատանքներ է կատարել հողագիտական հետազոտությունների գծով։
Հետազոտությունների մեծ մասը նվիրել է Հայաստանի հողային ծածկոցի ուսումնասիրությանը, կազմել առանձին տարածաշրջանների խոշոր մասշտաբի հողային քարտեզների և փոքր մասշտաբի Հայաստանի հողերի քարտեզը։ Ուսումնասիրել է Արարատյան հարթավայրի աղակալած հողերը՝ մշակելով միջոցառումներ դրանց իրականացման համար։ Բազմաթիվ գիտական հոդվածների և աշխատությունների հեղինակ է[1]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/19/%D5%80%D4%B1%D4%B1%D5%80_%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_1.jpg/220px-%D5%80%D4%B1%D4%B1%D5%80_%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_1.jpg)
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
- Պատվո շքանշան
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վասիլիյ Վասիլևիչ Դոկուչայևը և գիտությունը հողի մասին, Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1947. 38 էջ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Աշոտ Հովհաննեսի Չիթչյան(չաշխատող հղում)
- ↑ Չիթչյան, Ա Հ (1947 թ․ հունվարի 1). Կարապետյան, Սահակ Կարապետի (ed.). Վասիլիյ Վասիլևիչ Դոկուչայևը և գիտությունը հողի մասին։ (Ծննդյան հարյուրամյակի առթիվ. 1846-1946). Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ.(չաշխատող հղում)