Աշոտ Ալեքսանյան (ազատամարտիկ)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ալեքսանյան (այլ կիրառումներ)
Աշոտ Հրանտի Ալեքսանյան | |
---|---|
![]() | |
14 հուլիսի, 1974 - 4 նոյեմբերի, 1992 | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ | ![]() |
Աշոտ Ալեքսանյան (14 հուլիսի, 1974, Ստեփանակերտ - 4 նոյեմբերի, 1992, Ճիլոտի բարձունք), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոտ Ալեքսանյանը ծնվել է 1974 թ. հուլիսի 14-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1989 թ. ավարտելով թիվ 3 միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը՝ մասնագիտություն ձեռք բերելու նպատակով աշխատանքի է անցել ավտոտեխսպասարկման հիմնարկությունում։ Արցախում սկսված ազգային-ազատագրական շարժումը շուտով կլանել է նաև նրան, կամավորագրվել է չորրորդ գումարտակում, մասնակցել մի շարք մարտերի։ Զոհվել է 1992 թ. նոյեմբերի 4-ին «Ճիլոտի» բարձունքի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։