Աշնանախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշնանախոտ, կերային հողհանդակներում արածեցումից կամ հնձից հետո աճած խոտ։

Աշնանախոտի բերքատվությունն ավելի բարձր է բերրի, խոնավ կլիմա ունեցող վայրերում։ Այն կարող է բարձր լինել նաև, եթե առաջին հունձը կամ արածեցումը կատարվել են նախքան բույսերի ծաղկումը, ինչպես նաև հնձից (արածեցումից) հետո ազոտական պարարտանյութերով լրասնուցելիս, հատկապես՝ ջրելու ժամանակ։

Բարձր բերքատու են աշնանախոտի առվույտը (ոռոգման պայմաններում՝ 5–6 հունձ), սուդանի խոտը (ազոտով լրասնուցման և ոռոգման դեպքում՝ 4–5 հունձ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։