Աշխարհի ութերորդ հրաշալիքը (ֆիլմ, 1981)
Արտաքին տեսք
Աշխարհի ութերորդ հրաշալիքը ռուս.՝ Восьмое чудо света | |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1981 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Սամսոն Սամսոնով |
| Սցենարի հեղինակ | Vladimir Kapitanovsky? |
| Դերակատարներ | Լիա Ախեջակովա, Տատյանա Կրավչենկո, Իրինա Գուբանովա, Ելենա Խանգա, Լյուդմիլա Սոլոդենկո և Լեոնիդ Դովլաթով |
| Երաժշտություն | Եվգենի Դոգա |
| Կինոընկերություն | Մոսֆիլմ |
| Տևողություն | 85 րոպե |
«Աշխարհի ութերորդ հրաշալիքը» (ռուս.՝ «Восьмое чудо света»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Սամսոն Սամսոնովը 1981 թվականին[1]։ Ըստ ֆիլմի հեղինակների սահմանման, որը նշվում է լուսագրերում, ֆիլմի ժանրը «մարզական ֆանտազիան» է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի հերոսուհիները խորհրդային բասկետբոլիստուհիներն են, որոնք մասնակցում են Հերայի գավաթի միջազգային մրցումներին։ Հուզիչ բասկետբոլային խաղերը, հույն բասկետբոլիստուհու կյանքը փրկած խորհրդային մարզուհու ազվությունը, առաջին սիրո տագնապները և այլ իրադարձություննե հիմք են կազմում ֆիլմի սյուժեի համար։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ելենա Շչյոլոկովա – Ալեքսանդրա Մամոնովա, բասկետբոլիստ
- Լիա Ախեջակովա – Յուլիա Երմոլինա, թարգմանիչ
- Տատյանա Կրավչենկո – Լիդիա Պավլովնա Լավրուշինա, բասկետբոլի թիմի մարզիչ
- Վիկտորյա Ալեքսեևա – Եկատերինա Զնամենսկայա, բասկետբոլիստուհի
- Իրինա Գուբանովա – Պոլինա Յակովլևնա Չեռնովա, բասկետբոլի թիմի բժիշկ
- Իվետա Մոնսե – Անժելա Լոնգ, բասկետբոլիստուհի
- Ֆլորենտին Ջուջունիա – Մարիո, լուսավորող
- Ստանիսլավ Միխին – Անդրեյ Կրոտով
- Ռասմի Ջաբրաիլով – Տորես, բասկետբոլի խաղերի մրցավար
- Յուրի Կասյան – բասկետբոլի թիմի երկրորդ մարզիչ
- Միխայիլ Չիգիրև – բասկետբոլի թիմի մարզիչ Բուլղարիայից
- Լեոնիդ Դովլաթով – Պորտո Դալի քաղաքի քաղաքապետ
- Եվգենի Լիսկոնոգ – բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ
- Ելենա Խանգա – օտարերկրացի թարգմանիչ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Կապիտանովսկի
- Բեմադրող ռեժիսոր՝ Սամսոն Սամսոնով
- Բեմադրող օպերատորներ՝ Միխայիլ Դեմուրով, Վիկտոր Էպշտեյն-Ստրելցին
- Բեմադրող նկարիչ՝ Ալեքսանդր Մյագկով
- Կոմպոզիտոր՝ Եվգենի Դոգա[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Աշխարհի ութերորդ հրաշալիքը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Աշխարհի ութերորդ հրաշալիքը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աշխարհի ութերորդ հրաշալիքը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|